
Վագրակատուներն զբոսաշրջիկներին զարմացրել են մլավելու կարողությամբ: Գիշատիչներին պատկերող տեսանյութը Twitter-ի իր էջում հրապարակել է however օգտատերը:
Դատելով կադրերից՝ կենդանիներն զբոսաշրջիկների ավտոմեքենային են մոտեցել սաֆարիի ժամանակ և սկսել են մլավել:
«Ես չգիտեի, որ վագրակատուները մլավում են: Ես միշտ կարծել եմ, որ նրանք գռմռում են, ամբողջ կյանքում սխալված եմ եղել»,- գրել է հոլովակի հեղինակը: