Անակնկալ «Ոսկե ծիրան»-ի կողմից (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Անակնկալ «Ոսկե ծիրան»-ի կողմից

Ջիմ Ջարմուշի նոր վավերագրական ֆիլմը՝ GIMME DANGER-ը նույնպես ներառված է փառատոնի արտամրցութային ծրագրում:

GIMME DANGER, 2016
Ռեժ.՝ Ջիմ Ջարմուշ
Մրցանակ՝ «Քննադատների շաբաթ» ծրագրի լավագույն վավերագրական ֆիլմ, Կաննի ՄԿՓ, 2016
Տևողություն՝ 108ր.

Հակամշակութային հեղափոխության ընթացքում Միչիգանի Անն Արբոր քաղաքում ծնված The Stooges խմբի հզոր ու հարձակողական ոճի ռոքնռոլը խառնարանի պես պայթեց 60-ականների վերջի երաժշտական համապատկերում: Լսարանի վրա ներգործելով ռոքի, բլյուզի, R&B-ի և ազատ ջազի համակցությամբ՝ խումբն այն սերմերը ցանեց, որոնցից հետագա տասնամյակների ընթացքում երևան եկան փանքը և այլընտրանքային ռոքը:

Ջիմ Ջարմուշի նոր աշխատանքը՝ «Gimme Danger»-ը, բոլոր ժամանակների մեծագույն ռոք խմբերից մեկի՝ The Stooges-ի պատմության ժամանակագրությունն է: Ֆիլմը The Stooges-ի ծնունդը ներկայացնում է երաժշտական, մշակութային, քաղաքական, պատմական համատեքստում և կապակցելով խմբի խիզախումներն ու ձախողումները՝ բացահայտում նրա սկզբնական կոմերցիոն դժվարությունների պատճառները, ստեղծագործական ոգեշնչումները, ինչպես նաև մնայուն ժառանգությունը: