Ծնունդով թուրինցի Ջիանպիեռո Բոդինոն 1970-ականներին զբաղվել է ավտոմեքենաների ձևավորումով: Դրանց եռաչափ կառուցվածքը և աէրոդինամիկ հատկությունները գտել է Ջորջետո Ջուջիառոյի ղեկավարությամբ, ով աշխատում է Italdesign-ում:
Ջիանի Բուլգարիի հետ անսպասելի հանդիպումը բերեց նրան Հռոմ՝ հայտնի ոսկերչական ապրանքների արվեստանոցներ: Մի քանի տարի անց, Cartier ֆիրմայից Ֆրանկո Կարտյեի հրավերով Բոդինոն տեղափոխվեց Միլան և սկսեց աշխատել սկզբում որպես Richemont Group-ի դիզայներ-խորհրդատու, իսկ 2002 թ.-ից՝ որպես գեղարվեստական տնօրեն:
Բոդինոն Ժնևի բարձր կարգի ժամացույցների կոնցեպցիայի հեղինակն է: Նա մասնակցել է մի շարք ապրանքանիշերի հատուկ նախագծերին. օրինակ՝ Jaeger-LeCoultre և Panerai հետ:
«Ցանկացած թանկարժեք բրենդ ունի իր ԴՆԹ-ն և լավ դիզայները չի պարտադրի իր կարծիքը, փոխակերպելու յուրաքանչյուր ստեղծագործությունը: Ընդհակառակը, յուրաքանչյուր ապրանքանիշում, ես փորձել եմ շեշտել կարևորագույն և խոսուն կողմերը»- ասում է Ջիանպիեռո Բոդինոն:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի կեսերին Բոդինոն մասնակցելու է Փարիզում տեղի ունենալիք հնությունների բիենալեին: Դա կլինի նրա հրապարակային առաջին ցուցադրությունը սեփական ապրանքանիշով:
kommersant.ru
Հրապարակման պատրաստեց Պողոս Վարժապետյանը