«Աստղային պատերազմներ» կինոսագայի ամենաճանաչված հերոսներից մեկը՝ R2-D2 ռոբոտը, 2,76 մլն դոլարով վաճառվել է Profiles in History-ի աճուրդում: Այդ մասին հունիսի 28-ին հայտնել է Associated Press գործակալությունը:
Տեղեկատվության համաձայն, վաճառված ռոբոտը բաղկացած էր մասերից, որոնք օգտագործվել են «Աստղային պատերազմների» վերաբերյալ առաջին երեք ֆիլմերի նկարահանումների ժամանակ: R2-D2-ը դարձել է թեմատիկ աճուրդի ամենաթանկ ցուցանմուշը. Լյուք Սքայուոքերի սուրը վաճառվել է 450 հազար դոլարով, Դարթ Վեյդերի սաղավարտի դիմաց վճարել են 96 հազար դոլար: Ռոբոտի գնորդի մասին տեղեկատվություն չի հաղորդվում:
«Աստղային պատերազմներ» շարքի մեջ մտնում են ժողովրդականություն վայելող ֆանտաստիկ կինոֆիլմեր, գրքեր, անիմացիոն սերիալներ, կոմիքսներ և տեսախաղեր: Դրանց գործողությունը տեղի է ունենում հորինված տիեզերքում, որը 1970-ական թվականներին ստեղծել է ամերիկացի կինոռեժիսոր, սցենարիստ և պրոդյուսեր Ջորջ Լուկասը: