Ինչպիսին են Արմեն Աշոտյանի աշխատասենյակն ու աշխատասեղանը. BlogNews.am-ի ֆոտոշարքը (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Ինչպիսին են Արմեն Աշոտյանի աշխատասենյակն ու աշխատասեղանը. BlogNews.am-ի ֆոտոշարքը

Չափահաս մարդն իր օրվա մեծ մասն անցկացնում է աշխատանքի վայրում, այդ իսկ պատճառով յուրաքանչյուրը փորձում է այն հարմարեցնել իր անձնական նախասիրություններին և, որքան հնարավոր է, հարմարավետ ու հաճելի դարձնել: Եվ հենց այս փաստն էլ հաշվի առնելով՝ հոգեբանները մարդուն ուսումնասիրելիս առաջինը փորձում են վերլուծել նրա աշխատանքային միջավայրը:

BlogNews.amը հետաքրքիր շարք է սկսել, որի շրջանակներում իր ընթերցողին է ներկայացնում հայտնի քաղաքական և հասարակական գործիչների աշխատասենյակներն ու աշխատասեղանները: Միասին փորձենք բացահայտել նրանց բնավորության անհայտ կողմերը:

Այս անգամ այցելել ենք ՀՀ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանին:

Պարոն Աշոտյանի նախկին աշխատասենյակի համեմատությամբ՝ այս սենյակն աչքի էր ընկնում ավելի հանգիստ և բաց գունային գամմայով, սակայն պատճառն ամենևին էլ ճաշակի փոփոխությունը չէ:

«Ընտրվելով Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ և տեղափոխվելով այս աշխատասենյակ՝ դեռ չեմ հասցրել այն ամբողջությամբ հարմարեցնել ինձ: Ժամանակի սղության պատճառով տեղափոխել եմ միայն առաջին անհրաժեշտության պարագաները, և միջավայրի ստեղծման մասին խոսելը վաղ է»:

Աշխատասենյակում ճոխություններն ու ավելորդությունները շեղում են ուշադրությունը

Արմեն Աշոտյանը աշխատանքային միջավայրը չափազանց կարևոր է համարում:

«Խոսքն ամենևին էլ ճոխությունների և ավելորդությունների մասին չէ, ճիշտ հակառակը՝ այդ ամենը շեղում է ուշադրությունը և չի ստեղծում աշխատելուն նպաստող մթնոլորտ: Միջավայրը պետք է մի կողմից հանգիստ լինի, մյուս կողմից՝ տրամադրի մտածելուն: Ես մասնագիտությամբ բժիշկ եմ և շատ եմ կարևորում մտածելու համար համապատասխան մթնոլորտի ստեղծման պայմանները՝ դա կլինի գունային գամմայի լուծումներով, թե որևէ աքսեսուարի միջոցով»:

«Սեղանիս է այն ամենը, ինչն անհրաժեշտ է միտք և բովանդակություն ստեղծելու համար՝ թուղթ, գրիչ և համակարգիչ: Կան նաև մի քանի կարևոր հուշանվերներ, որոնք աշխատելու ընթացքում երբեմն օգնում են մի քանի րոպեով լիցքաթափվել: Չեմ հասցրել սեղանիս տեղադրելու համար երեխաներիս լուսանկարները ևս բերել. դրանք միշտ իմ աշխատասեղանին են, որտեղ էլ որ լինեմ»:

Սա հուշանվեր ժամացույց է, որը պարոն Աշոտյանը նվեր է ստացել ՌԴ իր գործընկերոջից՝  Պետդումայի միջազգային գործերի կոմիտեի նախագահ Կոնստանտին Կոսաչովից:

Աշխատասեղանի իրերից Արմեն Աշոտյանն առանձնացնում է այս ավազե ժամացույցը.

հիշեցնում է, որ ժամանակն արժեք է, այն շատ արագ է անցնում, պետք է գնահատել ամեն րոպեն: Խորհրդարանում մենք պետք է մեր աշխատանքներում վերահաստատենք այս միտքը, որ ժամանակը շատ թանկ արժեք է»:

ՀՀ Ազգային ժողովի պատգամավորի երդումը դրված է այն սեղանին, որի շուրջ Արմեն Աշոտյանը հանդիպումներ և քննարկումներ է անցկացնում պատգամավորների և տարբեր երկրների դեսպանների հետ:

Ամբողջությամբ՝ blognews.am