Աններդաշնակության այս ձևի զարգացման հիմքում րնկած է ամուսինների միջանձնային հարաբերությունների խախտումը։ Ամուսնական զույգերի սոցիալ-հոգեբանական անհարմարվողականության ամենահաճախ հանդիպող պատճառը փոխադարձ սիրո և հարգանքի բացակայությունն է, ամուսիններից մեկի բնավորության այնպիսի գծերը, որոնք բացասաբար են անդրադառնում մյուսի վրա, տեսակետների, հետաքրքրությունների անհամապատասխանությունը, րնտանիքում ամուսիններից մեկի անընդունելի վերաբերմունքը մյուսի նկատմամբ՝ որպես ամուսին (կին), տղամարդ, հայր (մայր)։ Որոշ դեպքերում այդ անհամապատասխանությունն առաջանում է ընտանիքի սոցիալ-տնտեսական ոչ նպաստավոր վիճակից։
Սեռական աններդաշնակության այս ձևն առաջանում է աստիճանաբար։ Այն տղամարդու մոտ դրսևորվում է սեռական ցանկության նվազմամբ, էրեկցիայի թուլությամբ, իսկ կնոջ մոտ՝ սեռական ցանկության նվազմամբ և անօրգազմիայի առաջացմամբ։ Պետք է նշել, որ սեռական խանգարումը կրում է հարաբերական բնույթ և ուղղված է կոնկրետ կնոջը կամ ամուսնուն։ Որքան երիտասարդ են ամուսինները, որքան քիչ է նրանց ամուսնական փորձը, այնքան նրանք ավելի ենթակա են հոգեբանական անհարմարվողականության։
Սոցիալ-հոգեբանական անհարմարվողականությունն ավելի հաճախ հանդիպում է բարձր կրթական մակարդակ ունեցող մարդկանց մոտ։ Բազմազավակ ընտանիքներում այս ձևը շատ հազվադեպ է հանդիպում, բայց լինում է այն դեպքում, երբ նրանք ապրում են ամուսիններից որևէ մեկի ծնողների կամ բարեկամների հետ համատեղ։ Դիսհարմոնիայի այս ձևի ժամանակ ընտանիքում հաճախ են լինում կոնֆլիկտային իրադրություններ (ոչ սեռական բնույթի)։
sexology.am