Steptohealth.ru-ն գրում է, որ ժելատինն 98 տոկոսով բաղկացած է բարդ սպիտակուցներից, իսկ մնացած 2-ը հանքային աղեր են, որոնք օրգանիզմի վրա դրական ազդեցություն են ունենում։
Դետոքս մթերք է
Ժելատինն ամինաթթու է պարունակում, որն օգնում է օրգանիզմից դուրս բերել կուտակված տոքսինները։ Այս մթերքը կարևոր նշանակություն ունի լյարդի նորմալ աշխատանքի համար։ Այն նպաստում է ազատ ռադիկալների բացասական ազդեցության կրճատմանը և խոչընդոտում բջիջների վնասմանը։
Լավացնում է նյութափոխանակությունը
Ժելատինն օգտակար է նյութափոխանակության համակարգի աշխատանքին՝ այդ կերպ օգնելով կանխարգելել այդ համակարգի օրգանների հիվանդությունների առաջացումը։
Լավացնում է հոդերի և ոսկորների վիճակը
Ժելատինն անփոխարինելի ամինաթթուներ է պարունակում, որոնք հարկավոր են ոսկորների և հոդերի առողջության համար։ Հակաբորբոքային հատկությունները թույլ են տալիս պայքարել այդ համակարգերի հիվանդությունների դեմ և օգնում նվազեցնել այնպիսի հիվանդությունների առաջացման հավանականությունը, ինչպիսիք են արթրիտն ու օստեոարթրիտը։
Սպիտակուցի հրաշալի աղբյուր է
Ժելատինը մեծ քանակով սպիտակուցներ է պարունակում, որոնք կենսաբանական բարձր արժեք ունեն։ Դա օգնում է օրգանիզմն ապահովել էներգիայով, մկանային զանգված հավաքել և լավացնել ֆիզիկական աշխատունակությունը։
Ամրացնում է եղունգներն ու մազերը
Ժելատինը նաև կերատին է պարունակում, որը կարող է օգտագործվել թույլ մազերն ու եզունգներն ամրացնելու համար։
Լավացնում է մաշկի արտաքին տեսքը
Քանի որ ժելատինը կոլագեն է պարունակում, այն մաշկին ապահովում է անհրաժեշտ հակաօքսիդանտներով, որոնք հարկավոր են երիտասարդությունը պահպանելու և գեղեցիկ տեսքի համար։
Նվազեցնում է անհանգստության զգացումը և հանգստացնում սթրեսը
Ժելատինը նյութեր է պարունակում, որոնք հանգստացնող ազդեցություն են ունենում։ Օրգանիզմի կողմից յուրացվելու դեպքում այն հավասարակշռում է նյարդային համակարգի գործունեությունը և դանդաղեցնում սթրեսի հորմոնների արտադրությունը։
Վերականգնում և ամրացնում է աղիների պատերը
Ժելատինը միացություններ է պարունակում, որոնք հարկավոր են աղիների պատերի վերականգնման համար։ Դրանք հաճախ գրգռվում են որոշակի սնունդ յուրացնելու անկարողության և հիվանդությունների հետևանքով։
Օգնում է ավելի լավ քնել
Անքնությամբ և քնի այլ խանգարումներով տառապող մարդիկ կարող են հաղթահարել այս խնդիրները՝ սննդակարգ ներառելով ժելատին։ Ամինաթթուներն ու հանքանյութերը, որոնք պարունակում է ժելատինը, նպաստում են մելատոնինի արտադրությանը՝ հորմոն, որը պատասխանատու է ամուր և որակյալ քնի համար։
Պայքարում է ավելորդ քաշի դեմ
Ժելատինը քիչ քանակով կալորիաներ և մեծ քանակով սպիտակուցներ է պարունակում, ինչի արդյունքում դառնում է հրաշալի միջոց բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում են ազատվել ավելորդ կիլոգրամներից։
Արագացնում է վերքերի ապաքինման գործընթացը
Ժելատինը կարող է արագացնել ինչպես՝ արտաքին, այնպես էլ՝ ներքին վնասվածքների ապաքինումը։
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը