Soulpost.ru-ն գրում է, որ մենք մշտապես տարբեր կանոններ ենք հնարում մեզ համար։ Սիրային հարաբերություններում հարկավոր է հետևել 8 տարվա կանոնին։ Այն ենթադրում է, որ հարկավոր չէ հանդիպել մարդու հետ, ով 8 տարուց ավելի մեծ է ձեզանից կամ փոքր։ Եթե խախտեք 8 տարվա կանոնը, կարող եք բախվել հետևյալ խնդիրներին։
- Մարդը չի հասկանում ձեր կատակները։ Իհարկե, 8 տարի հետո կամ առաջ ծնվածը նոր սերունդ չէ, բայց դուք մեծացել եք տարբեր երաժշտության, գրքերի, հասարակական տրենդների ուղեկցությամբ։ Այդ պատճառով էլ ձեզ համար դժվար կլինի հասկանալ զգացողությունները որևէ բանի, նույնիսկ արժեքների նկատմամբ։
- Նա դեռ կարող է ապրել ծնողների հետ և կախված լինել նրանցից։ Ես 30 տարեկան էի, նա՝ 22։ Եվ երբ հարցրի նրան, թե ինչով է պատրաստվում տուն հասնել, նա պատասխանեց, որ իրեն միշտ հայրն է տեղափոխում։ Դա տարօրինակ էր։ Սխալ մի հասկացեք։ Ես դեմ չեմ ծնողների հետ ապրելուն։ Դա խնայելու հրաշալի միջոց է, բայց երբ դու 30 տարեկան ես, իսկ նա դեռ ծնողների հետ է ապրում, դա կարող է խնդիր լինել։
- Խնդիրներ շփվելու ընթացքում։ Հնարավոր է՝ ես «հին» հիմարի տպավորություն թողնեմ, բայց ինձ համար հանդիպումը շփում է, իսկ մարդկանց կապն աչքերը թարթելը, արտաքին գրավչությունն ու նույնիսկ ֆիզիկական ցանկությունը չէ։ Դա խոսելու, խոսակցությունը շարունակելու կարողությունն է։ Դուք խոսում եք ու խոսում, և ոչ թե՝ սիրախաղ եք անում, այլ փորձում եք հասկանալ՝ որքանո՞վ է այդ մարդը Ձերը։ Երբ զուգընկերոջ տարեկիցն եք, իրար շատ բաներով եք նման՝ անցել եք կյանքի նմանատիպ էտապներ, նույնանման փորձ ունեք թե կյանքում, թե հարաբերություններում, գիտեք՝ ինչ եք ցանկանում։
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը