Դետրոյտ, Միչիգան, ԱՄՆ
Արևմուտքի Փարիզը, այսպես են հաճախ անվանում ավտոմոբիլային գիգանտ հանդիսացող քաղաքին: Տեղի իշխանությունները որակյալ մասնագետներին քաղաքում բնակություն հաստատելու դեպքում խոստանում են ամիսը 2 500 ԱՄՆ դոլար:

Ալասկա, ԱՄՆ
Ամենաքիչը 1 տարի մնալու դեպքում կառավարությունը պատրաստ է հավելյալ գումար վճարել սակավ բնակչությամբ Ալասկան բնակեցնելու համար:

Սասկաչևանի մարզ, Կանադա
Տարածաշրջանի ղեկավարությունը նորաթուխ մասնագետներին առաջարկում է 20 000 կանադական դոլար, եթե նրանք կաշխատեն հյուսիսային մարզում:

Նիագարայի ջրվեժ, ԱՄՆ
Տեղի իշխանությունները նրանց, ովքեր կմնան և կաշխատեն տեղի ձեռնարկություններում հավելյալ առաջարկում են 7 000 ԱՄՆ դոլար:

Պոնգա, Աստուրիա, Իսպանիա
Իսպանիայի հյուսիս-արևելքում գտնվող այս չքնաղ գյուղը աշխատուժի կարիք ունի: Պետությունը առաջարկում է հավելյալ 7 000 եվրո բոլոր նրանց, ովքեր կապրեն այստեղ:
![]()
Ուտրեխտ, Նիդերլանդներ
Քաղաքն փորձարարական ծրագիր է իրականացնում, անել այնպես, որ բոլորը ստանան 1 000 դոլար աշխատավարձ:

Քյորտիս, Նեբրասկա նահանգ, ԱՄՆ
Նահանգի ղեկավարությունը առաջարկում է հողատարածքներ՝ անվարձահատույց:

Բալթիմոր, Մերիլենդ, ԱՄՆ
Առաջարկվում է հավելյալ 5 000 ԱՄՆ դոլար քաղաքում անշարժ գույք ձեռք բերելու համար:

Մաթսայքեր կղզի, Թասմանիա
Փարոսը սպասարկելու համար պատրաստ ընտանիքներին իշխանությունները առաջարկում են հավելյալ գումար:

storytut.ru
Հրապարակման պատրաստեց Պողոս Վարժապետյանը





