Բուռն էմոցիաներից և մեծ սիրուց երբևէ եղե՞լ է ցանկություն կծել նրան, ում սիրում եք: Պարզվում է, որ ոչ մի տարօրինակ բան չկա: Ինչպես հաստատում են Յելի ինստիտուտի գիտնականները, այդ երևույթն ունի իր անվանումը՝ «մեղմ ագրեսիա»: Այն նույնիսկ սոցիալական նպատակ ունի՝ օգնում է կառավարել էմոցիաները:
Օրիանա Արագոնի խոսքերով, մենք տարբեր կերպ ենք արտահայտում մեր էմոցիաները: Երբեմն թույլ ենք տալիս մեզ ամեն ինչ, միայն հետո մտածում և վերլուծում դրությունը, երբեմն էլ փորձում ենք խուսափել ավելորդ սթրեսային իրավիճակներից: Պատահում է նաև այնպես, որ դրսևորում ենք մեզ բոլորովին այլ տեսանկյունից: Սա, թվում է, օգնում է մեզ պահպանել ներքին էմոցիոնալ հավասարակշռությունը: Այնպես որ հիշեք՝ կծում ենք մենք միայն այն մարդկանց, ում սիրում ենք: