
Ինչպես գրում է The Independent-ը, փորձելով կրճատել թունավոր գազերի արտանետումները, Չինաստանը կառուցում է աշխարհում առաջին «անտառ-քաղաքը»: Ստեֆանո Բոերիի նախագծած քաղաքի կառուցման աշխատանքներն այժմ իրականացվում են Գուանսի Չժուանի ինքնավար շրջանում: Քաղաքը կհյուրընկալի 30.000 մարդու: Ծառերի և բույսերի առատության շնորհիվ քաղաքը տարեկան կկլանի գրեթե 10.000 տոննա CO2, 57 տոննա աղտոտող նյութեր և կարտադրի մոտ 900 տոննա թթվածին: