Ավելի հաճախ վարունգ ուտելու 5 պատճառ
Advertisement 1000 x 90

Ավելի հաճախ վարունգ ուտելու 5 պատճառ

Վարունգը շատ ջուր և քիչ կալորիաներ է պարունակում, ինչը այն կատարյալ մթերք է դարձնում նրանց համար, ովքեր նիհարել են ցանկանում: Սակայն վարունգը նաև սնուցող նյութեր է պարունակում, որոնց շնորհիվ կարելի է համարձակորեն հայտարարել, որ վարունգը ոչ միայն դիետիկ մթերք է, այլև օգտակար:

Վարունգն օգտակար է ուղեղի համար

Նրանց, ովքեր մտավոր աշխատանք շատ են կատարում, խորհուրդ է տրվում ամեն օր վարունգ ուտել: Այն ֆլավոնոլ ֆիզետին է պարունակում, որը գլխուղեղի անոթների վրա հակաբորբոքային ազդեցություն է ունենում: Այս նյութի շնորհիվ բարելավվում է ուղեղի հատվածների միջև նեյրոնային կապերի որակը, ինչն իր հերթին բարելավում է կոգնիտիվ ֆունկցիաները, ամրացնում հիշողությունը և նյարդային բջիջները պաշտպանում ծերանալուց:

Վարունգն օրգանիզմը խոնավեցնում է

Վարունգի մյուս արժեքավոր հատկությունն է օրգանիզմի բջիջները խոնավությամբ հագեցնելու ունակությունը, ինչը նպաստում է ներքին շատ պրոցեսների բարելավմանը և կանխում ջրազրկումը, որը հատկապես կարևոր է ամռան շոգին: Եթե շոգին դժվար է շատ ջուր խմել, վարունգ ավելի շատ կերեք:

Վարունգը` հակադեպրեսանտ

Քչերը գիտեն, որ վարունգը բնական հակադեպրեսանտ է: Այս բանջարեղենը հարուստ է В խմբի վիտամիններով, մասնավորապես` В1, В5 և В7 (բիոտին) վիտամիններով. նյութեր, որոնք արդյունավետորեն թուլացնում են նյարդային համակարգը և վերացնում վերապրած սթրեսի ու տագնապի հետևանքները:

Վարունգն օգտակար է սրտի համար

Վարունգն օգտակար է նաև սրտի համար կալիումի մեծ քանակի շնորհիվ, որը կարգավորում է արյան ճնշումը և բջջային ֆունկցիաները:

Վարունգն օգտակար է մարսողության համար

Վարունգը նաև օգնում է ստամոքսի հիմնաթթվային հավասարակշռության կարգավորմանը, վերացնում է ռեֆլյուկսը և օգնում կարգավորել փորկապության խնդիրը:

Հետազոտության մասին նշված է Journal of the American College of Cardiology-ում:

med.news.am