
Դերասան Ջորջ Քլունին մեկնաբանել է իր ընկեր Բրեդ Փիթի և Անջելինա Ջոլիի ամուսնալուծությունը:
Հարցին՝ ի՞նչ է մտածում Ջոլիի և Փիթի ամուսնալուծության լուրերի մասին, դերասանը պատասխանել է. «Ի՞նչ է եղել»: Լրագրողը հստակեցրել է, թե զույգը ամուսնալուծվում է:
«Ես չգիտեի: Վաու: Շատ եմ ցավում: Դա տխուր պատմություն է, տխուր՝ ընտանիքի համար: Դա տխուր պատմություն է ընտանիքի մասին: Շատ եմ ցավում դա լսելով»,- ասել է Քլունին: