Քրեական ոստիկանության միջազգային կազմակերպությունը՝ «Ինտերպոլ»-ը փակել է իր տվյալների բազան Թուրքիայի համար այն բանից հետո, ինչ պաշտոնական Անկարան փորձել է այնտեղ մուտքագրել միանգամից 60 հազար մարդու անուն, ովքեր մեղադրվում են գյուլենականներին հարելու ու երկրում ռազմական հեղաշրջման փորձ նախաձեռնելու մեջ: Այս մասին հայտնում է թուրքական Karar պարբերականը:
Չնայած թուրքական կողմն արդեն շուրջ մեկ տարի է տարբեր նախաձեռնությունների է դիմում, որպեսզի «Ինտերպոլ»-ը փոխի իր որոշումը, այդուհանդերձ, այդ ջանքերը հաջողությամբ չեն պսակվել: Թուրքական կողմի ներկայացրած 60 հազար անձինք կարողանում ենք ազատորեն տեղաշարժվել Միացյալ Նահանգներում ու եվրոպական երկրներում: Առանց «Ինտերպոլ»-ի միջամտության՝ այդ անձինք կարող են ազատորեն օգտագործել իրենց անձնագրերը:
Պաշտոնական Անկարան երկրում 2016 թվականի հուլիսի 15-ի ռազմական հեղաշրջման փորձ իրականացնելու մեջ մեղադրում է չափավոր իսլամի քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենին և նրա հետևորդներին` գյուլենականներին: Հեղաշրջման փորձից հետո երկրի իշխանությունները սկսել են Թուրքիայի մասնավոր և պետական ոլորտները գյուլենականներից մաքրելու աշխատանքները: