Արամեի և Աննա Թովմասյանի դուստրը՝ Աննա Մարիան, երեկ դարձավ 1 ամսական։ Աննան Instagram-ի իր էջում հրապարակել է փոքրիկի ծննդյան կապակցությամբ պատրաստված տորթն ու մակագրել.
«Այսօր իմ հրեշտակը դարձավ 1 ամսական։ Շնորհավորում եմ, իմ սիրելի բալիկ։ Առողջ լինես ու լավ մարդ մեծանաս։ Թող աշխարհի բոլոր բալիկները անհոգ մանկություն ունենան։ Եվ մի փոքր ուշացումով ուզում եմ խորին շնորհակալությունս հայտնել բոլոր շնորհավորանքների ու ջերմ խոսքերի համար։ Անչափ շնորհակալ եմ»։