Ինչպես և ինչու է «Լունապարկում» կարուսել նստած երեխաներից մեկը վնասվածք ստացել, մյուսների ինքնազգացողությունը՝ վատացել. tert.am
Advertisement 1000 x 90

Ինչպես և ինչու է «Լունապարկում» կարուսել նստած երեխաներից մեկը վնասվածք ստացել, մյուսների ինքնազգացողությունը՝ վատացել. tert.am

Մայրաքաղաքի «Լունապարկ» հանգստի գոտում շահագործվող կարուսելներից «Ամերիկյան ոլորանները» «անջատող-միացնող» երիտասարդը, որը չցանկացավ ո՛չ տեսանկարահանվել, ո՛չ էլ հայտնել անուն-ազգանունը, Tert.am-ի հետ զրույցում ներկայացրեց երեկ կարուսել նստած երեխաների ինքնազգացողության վատացման ու նրանցից մեկի՝ վնասվածք ստանալու հանգամանքները:

«Մարդ ա վատացել, առաջին «կռուգի» ժամանակ, որ պտտվել ա, վատացել ա։ Ձեռքով են արել, բայց որ մի կռուգն անցել ա, չենք կարացել անջատենք։ Երկրորդ կռուգի ժամանակ անջատելու դեպքում տոռմուզը քաշած անջատել ենք… Ես երկրորդի ժամանակ կարող էի կանգնեցնել: Ու տենց ստեղծվել ա էդ իրավիճակը: Վալն ա կտրել ընդամենը ու կպել ա էդ տոռմուզներին»,-պատմեց կարուսելավարը:

Հիշեցնենք, որ armLur.am-ի տեղեկություններով՝ կարուսելում գտնվող երեխաները ցավեր են ունեցել, հոսպիտալացվել են բժշկական կենտրոններից մեկը, սակայն բոլորին դուրս են գրել և մեկին պետք է վիրահատեն:

Նա չպատասխանեց հարցին, թե երեխան ոտքը կոտրե՞լ է, թե ոչ. «Դե տենց ոտքին ցավ էր տվել… Ես չգիտեմ էդ պահին… չեմ կարող ասել: Բայց դե նենց էր, որ ուդառից կարար լիներ տենց բան»:

Փաստորեն երեխան տուժել է կտրուկ արգելակման պատճառով:

Ի դեպ, Tert.am-ի այցելության ժամանակ «Լունապարկի» բոլոր կարուսելները, բացառությամբ «Ամերիկյան ոլորանների», աշխատում էին: Քանի որ տնօրեն Սուրեն Գյուլանբարյանը տեղում չէր, հարցը, թե շարունակելո՞ւ են շահագործել կարուսելը, ուղղվեց կարուսելավարին, սակայն նա իրավասու չէր այդ հարցին պատասխանել և միայն ասաց՝ կերևա:

Նշենք, որ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը, այս տարեսկզբին ստուգելով ատրակցիոնը, տվել էր դրական եզրակացություն այն մասին, որ ատրակցիոնը շահագործման ենթակա է: