ATV-ի հեռուստաալիքի եթերում «IԱռավոտ» հաղորդումն այսուհետև նոր հաղորդավարուհի ունի ի դեմս Լիլիթ Հարոյանի։ Վերջինս եթերում կլինի Անի Խաչիկյանի փոխարեն։ Tert.am Life–ը եղել է հաղորդման նկարահանման հրապարակում և ներկայացրել է հաղորդավարական կազմի փոփոխության պատճառները։
Հաղորդման պրոդյուսեր Հովհաննես Թովմասյանը նշեց, որ «IԱռավոտ»-ից հեռանալու որոշումն Անիինն էր։ «Կարծում եմ` Անին դեռ շատ բան ուներ վերցնելու այս նախագծից, սակայն համաձայն եմ իր ցանկացած որոշման հետ, քանի որ նրան ընդունում եմ որպես շատ հարազատ մարդ։ Շատ ուրախ էի համագործակցել իր հետ։ Նա շատ տաղանդավոր անձնավորություն է և շատ ասելիք ունի։ Ի սկզբանե, մեզ պետք էր, որպեսզի հաղորդավարուհին լինի երիտասարդ, սիրված և ունենա միջուկ` տեսակ, ասելիք։ Այդ սկզբունքով էլ ընտրեցինք Անիին»,– ասաց Հովհաննեսը։
Անդրադառնալով Լիլիթի ընտրությանը` Հովհաննեսը նկատեց, որ սա առավոտյան ծրագիր վարելու Լիլիթի առաջին փորձը չէ։ «Լիլիթը շատ հետաքրքիր մարդ է։ Շատ ավելի հետաքրքիր, քան մարդիկ իրեն ընկալում են։ Ինչպես Անին, այնպես էլ նա գեղեցկուհի է։ Հաճախ, տղամարդիկ չեն նկատում գեղեցիկ կանանց ներաշխարհն ու մտածելակերպը։ Լիլիթի արտաքինը գնահատելի է և անհրաժեշտություն եթերում, սակայն նրա մեջ նկատել և գնահատել էի ըմբոստ ոգին, հետաքրքրությունը կյանքի նկատմամբ, տարատեսակ զբաղմունքները, ոչ ավանդական մոտեցումը կյանքին։ Հուսով եմ, որ Լիլիթի համար սա լավ հնարավորություն կլինի իրեն դրսևորելու»,– նկատեց պրոդյուսերը։
Ամբողջությամբ՝ life.tert.am