Վահրամ Թաթիկյանը Facebook-ի իր էջում հրապարակել է լուսանկար՝ լուսահոգի քանդակագործ Արտաշես Հովսեփյանի հիշատակին, մակագրելով.
«Արտաշես Հովսեփյան. Վահագն Վիշապաքաղ: Այս քանդակում հանճարեղ քանդակագործն, ի տարբերություն Ղուկաս Չուբարի՝ Վահագնի գյուղում դրված մոնումենտալ քանդակի՝ յորովի է մեկնաբանում, այս սյուժեն, վիշապի դեմ պայքարը թողնելով հորինվածքում ստորադաս ցուլին:
Ո՜չ, Վահագնը տիեզերական, երկնային երևույթ է, իր ձեռքերը պարզած արարմանը՝ որը քանսակում խաղողի տերևով ու պտուղով է արտահայտված: Որոնք հետագայում Փրկչի մարմինն ու արյունը պետք է խորհրդանշեին: Ահա այդքան բազմանշանակ էին Արտաշես Հովսեփյանի Արարած քանդակները, երջանիկ եմ, որ եղել եմ իր ժամանակակիցը…»: