Adme.ru-ն ներկայացրել է 10 պատճառ, թե ինչու է օգտակար տաք լոգանք ընդունելը։
Այրում է կալորիաները
Մեկ ժամ տաք լոգանք ընդունելն օգնում է այրել 126 կիլոկալորիա։ Դա հավասար է 30 րոպե քայլելուն։
Օգտակար է սրտին
Սառը ջրով լոգանքը լավացնում է արյան շրջանառությունը, իջեցնում ճնշումը և դրական ազդեցություն ունենում սրտի աշխատանքի վրա։
Իջեցնում է արյան մեջ շաքարի քանակը
Անսպասելի է, բայց լոգանք ընդունելը կարող է նաև օգնել նվազեցնել արյան մեջ շաքարի մակարդակը։
Գեղեցկացնում է
Տաք լոգանքը ստիպում է քրտնել և բնական ճանապարհով մաքրում է օրգանիզմն ու մաշկը։
Թուլացնում է մկանային ցավերը
Մկաններում և հոդերում ցավի առկայության դեպքում կարող է օգտակար լինել նաև լոգանք ընդունելը։ Ջրի մեջ կարող եք անգլիական աղ ավելացնել։
Երկարացնում է երիտասարդությունը
Սառը ջրով լոգանքն իջեցնում է կորտիզոլի մակարդակը։ Խոսքը սթրեսի հորմոնի մասին է։ Լոգանքը կօգնի ազատվել քրոնիկական հոգնածությունից։
Կարգավորում է նյութափոխանակությունը
Սառը ջրով լոգանքն օգտակար է նյութափոխանակությանը։ Այն լավացնում է աղիների աշխատանքը, նպաստում գազերից ազատվելու գործընթացին։ Լոգանքը հարկավոր է ընդունել ուտելուց 2 ժամ անց։
Լավացնում է քնի որակը
Անքնության հետ կապված խնդիր ունեցող մարդիկ գիտեն, որ մեկ բաժակ տաք կաթն օգնում է թուլանալ և արագ քնել։ Քնի որակը կօգնի լավացնել նաև լոգանքը. Արդյունքում՝ կկարողանաք ավելի շուտ քնել և կարթնանաք թարմ վիճակում։
Բարձրացնում է տրամադրությունը
Հետազոտություններից մեկի արդյունքների համաձայն՝ տաք լոգանք ընդունելը հանգստացնում է նյարդային համակարգը։ Կարող եք բարձրացնել տրամադրությունը՝ ջրի մեջ ավելացնելով եթերային յուղեր՝ լավանդա, նարինջ, բերգամոտ։
Լոգանք ընդունելը պարզապես հաճելի է
Լոգարանն այն վայրերից է, ուր կարելի է փակվել բոլորից, երաժշտություն լսել, մտածել։
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը