Կատարակտի թաքնված նշանները. բաց մի թողեք
Advertisement 1000 x 90

Կատարակտի թաքնված նշանները. բաց մի թողեք

Fithacker.ru-ն գրում է, որ կատարակտն աչքի ոսպնյակի պղտորումն է, որն ազդում է տեսողության սրության վրա։ Սկզբնական շրջանում հիվանդությունը կարող է նկատելի չլինել, սակայն հիվանդության զարգացման արդյունքում տեսողությունը վատանում է։

Որ գործոններն են հանգեցնում հիվանդության զարգացմանը

Հետևյալ ռիսկի գործոնները մեծացնում են կատարակտի առաջացման հավանականությունը։

Հիվանդության զարգացման հավանականությունը բարձր է 60 տարեկանից բարձր անձանց շրջանում։

Կատարակտի առաջացման հավանականությունը մեծանում է որոշ հիվանդությունների զարգացման արդյունքում, ինչպիսին է դիաբետը։

Հիվանդության զարգացմանը կարող են նպաստել որոշ դեղամիջոցներ։

Ուլտրամանուշակագույն ճառագայթների երկար ազդեցությունը մեծացնում է հիվանդության զարգացման հավանականությունը։

Կատարակտի առաջացման հետ կարող են կապված լինել նաև ծխախոտի և ալկոհոլային խմիչքների՝ չափազանց շատ օգտագործումը։

Հիվանդության զարգացմանը կարող է նպաստել նաև դիետան, որում բացակայում են սննդարար նյութերը, ինչպիսիք են վիտամին E-ն, C-ն, հակաօքսիդանտներ։

Որոնք են կատարակտի նշանները

Հիվանդության վաղ շրջանում նշանները բավական քիչ են։ Հիվանդության զարգացմանը զուգընթաց՝ կարող են նկատվել այս նշանները.

տեսողությունը պղտորվում է

գիշերային ժամերին տեսողության հետ կապված խնդիրներ են առաջանում

վառ լույսերը կարող են փայլել

գույները խունացած են։

Հիվանդությունից խուսափելու համար նախ շտկեք սննդակարգը։ Այն պետք է ներառի սննդարար նյութեր, որոնք կպաշտպանեն տեսողությունը։ Հարկավոր է աչքերը պաշտպանել վնասումից և դիմել բժշկի օգնությանը, երբ տեսողության փոփոխություններ եք նկատում։

Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը