Հայ մեծանուն ռեժիսորներ Ֆրունզե Դովլաթյանի, Յուրի Երզնկյանի և Սերգեյ Իսրայելյանի հիշատակը հավերժացնող աստղերը նոր շունչ հաղորդեցին Շառլ Ազնավուրի անվան հրապարակին: Աստղերի բացման հանդիսավոր արարողութունը տեղի ունեցավ հուլիսի 9-ին, «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի շրջանակում:
«Նրանց պայծառ երևակայությամբ ֆիլմերը, վառ կերպարները ևսմի քանի սերունդների հիշողության մեջ կմնան: Այդ ռեժիսորներիկինոնկարների շնորհիվ կարողացանք ձևավորել այն սերունդը, որն իվիճակի եղավ կառուցել ու շենացնել մեր անկախ հայրենիքը»,- նշեց ՀՀ մշակույթի նախարար ԱրմենԱմիրյանը:
Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ռեկտոր, կինոգետ Դավիթ Մուրադյանի խոսքով` կինոն վերացական բան չէ, կինոն մարդիկ են: «Մեր մուտքը կինոարվեստ զուգադիպեց այդմեծանուն աստղերի գործունեության տարիների հետ: Ուստի մենքդաստիարակվեցինք և մեր գեղարվեստական ճաշակը ձևավորեցինքնրանց ազդեցությամբ: Հենց այդ կինոռեժիսորները ստեղծեցին այնհայկական կինոարվեստը, որն այսօր մեր հպարտությունն է և մինչև օրս սիրված բոլոր սերունդների կողմից»,- եզրափակեց նա:
Աստղերի բացմանը ներկա էին Ֆրունզե Դովլաթյանի, Յուրի Երզնկյանի և Սերգեյ Իսրայելյանի հարազատները: