Եվրահանձնաժողովը հավանություն է տվել PSA կոնցեռնի կողմից Opel-ի կլանման գործարքին. b4b.am
Advertisement 1000 x 90

Եվրահանձնաժողովը հավանություն է տվել PSA կոնցեռնի կողմից Opel-ի կլանման գործարքին. b4b.am

Եվրահանձնաժողովը հավանություն է տվել ֆրանսիական ավտոմոբիլային Peugeot Citroen (PSA) կոնցեռնի կողմից գերմանական Opel ավտոարտադրողի կլանմանը:

ԵՄ հակամենաշնորհային կարգավորողները հավանություն են տվել գործարքի կնքմանն առանց հավելյալ պայմանների՝ նշելով, որ գործարքը մտավախություն չի հարուցում Եվրահանձնաժողովի կողմից ու չի հանգեցնի «պրոֆիլային շուկաներում անբարեխիղճ մրցակցության»:
Opel-ի նկատմամբ լիակատար վերահսկողությունը թույլ կտա PSA-ին, որը արտադրում է Peugeot և Citroën ավտոմեքենաները, դառնալ Եվրոպայում մեծությամբ երկրորղ ավտոարտադրողը Volkswagen-ից հետո և շրջանցել ֆրանսիական Renault-ին, նրա մասնաբաժինը շուկայում կկազմի 17 տոկոս:

2000 թվականից General Motors-ի եվրոպական բիզնեսը կրել է մոտ 14 մլրդ դոլարի վնաս: Նախորդ տարին դարձյալ վնասաբեր էր Opel-ի և Vauxhall-ի համար, բացասական հաշվեկշիռը կազմել էր մոտ 240 մլն եվրո:

Գործարքը կամփոփի 88-ամյա շրջանը, որի ընթացքում Opel-ը պատկանում էր General Motors-ին (GM):
Կլանման գործընթացքում վերջակետ կարող է դրվել արդեն հուլիսի վերջին:

PSA-ի պլանների մասին՝ 1.3 մլրդ դոլարով GM-ից գնել նրա դուստր ընկերությունը՝ գերմանական Opel-ն ու բրիտանական Vauxhall-ը, հայտնի էր դարձել դեռևս մարտ ամսին:

Ամերիկյան հսկան ամբողջությամբ ֆրանսիական՝ վերջերս ծանր ճգնաժամից դուրս եկավ մրցակցին կհանձնի Եվրոպայում իր ակտիվները:
Ե՛վ Opel-ը, որը վերջին շրջանում զգալի կորուստներ է կրել, և՛ PSA-ն արտադրում են գլխավորապես միջին ու կոմպակտային դասի ավտոմոբիլներ:

Վերջերս Opel կոնցեռնի ղեկավար Կառլ-Թոմաս Նոյմանը հեռացավ ընկերությունից: Ընկերությունը գլխավորում է 48-ամյա Միխայել Լոշելլերը, որը 2014-ից զբաղեցնում էր ֆինանսական հարցերով տնօրենի պաշտոնը:

b4b.am