Օրեցօր ավելանում է մարդկանց թիվը , որոնք տարբեր պատճառներից ելնելով դիմում են պլաստիկ վիրաբուժության: Երբ արտաքին տեսքը չի համապատասխանում ներքին ինքնազգացողության հետ, առաջին հերթին տուժում է ինքնագնահատականը: Շատ մարդկանց համար ինքնավստահությունն ու դրական տրամադրությունն անմիջապես կապված են գեղեցիկ և հարմոնիկ արտաքին տեսքի հետ: Վերջինս կարևոր դեր ունի նաև մասնագիտական ոլորտում:
Պլաստիկ վիրաբուժությունը վաղուց ընդունված և փորձված մեթոդ է, որն օգնում է մեղմացնել ծերության նշանները: Այն ոչ միայն լավացնում է ինքնազգացողությունը, այլև կարող է ունենալ բժշկական ցուցումներ: Օրինակ ավտովթարից հետո պլաստիկ վիրաբուժությունը կարող է անհրաժեշտություն լինել:
Ամենատարածված պլաստիկ վիրահատությունները
Պլաստիկ վիրաբույժների կողմից առաջարկվող ամենատարածված միջամտություններն են՝ կնճիռների վերացումը, կոպերի շտկումը, մաշկի ձգումը, սպիերի վերացումը, շուրթերի ձևի շտկումը, կզակի ձգումը, ծնոտի, այտերի ձևափոխումը , երակների վարիկոզ լայնացման և անոթային աստղիկների բուժումը, լիպոսակցիան, ականջների ձևի շտկումը (օտոպլաստիկա), որովայնի ձգումը, քթի ձևափոխումը (ռինոպլաստիկա), կրծքագեղձերի մեծացումը, փոքրացումը, ձգումը :
Նախընտրելի են խնայող մեթոդները
Ժամանակակից պլաստիկ վիրաբուժությունը կիրառում է բոլոր հնարավոր մեթոդներն ու միջոցները՝ իր արտաքինը բարելավել ցանկացող հաճախորդի սպասելիքները բավարարելու համար: Այս ոլորտը զարգացել է հատկապես վերջին տարիներին և անընդհատ շարժվում է առաջ: Հարմոնիկ և գրավիչ տեսքի կարելի է հասնել անգամ աննշան փոփոխության արդյունքում:
Իհարկե հնարավոր է նաև որոշակի արդյունքների հասնել արհեստական իմպլանտների միջոցով, բայց էսթետիկ վիրաբուժական միջամտություններն իրականացվում են հիմնականում ավելի խնայող մեթոդներով: Օրինակ կնճիռների մեջ ներարկումը տևում է ընդամենը մի քանի րոպե և համարյա անցավ է, բայց արդյունքում ձևավորված դիմագծերը բերում են ավելի հարմոնիկ արտաքին տեսքի:
Մինչվիրահատական խորհրդատվություն
Ամեն դեպքում պետք է հետևողական լինել մանրակրկիտ խորհրդատվություն և պլանավորվող բուժման կուրսի մասին սպառիչ խորհրդատվություն ստանալու համար: Դրա համար առանց վարանելու նախապես Ձեր բժիշկի հետ քննարկեք վիրահատության հնարավոր բարդությունների հետ կապված ցանկացած հարց:
Այդ զրույցի ընթացքում պետք է պարզվի, թե որքանով են Ձեր ցանկությունները մոտ սպասվելիք արդյունքներին: Մինչև վիրահատության գնալը Դուք պետք է հաշվի առնեք բոլոր դրական և բացսական կողմերը: Կենսաբանական համատեղելիության և պլաստիկ վիրահատությունը բացառող այլ հարցերը պետք է մանրամասն քննարկվեն: