Այո, շատերը ֆիլմերը չէին ընդունելու։ Այո, շատ մեդիառեսուրսներ դեմ էին արտահայտվելու։ Այո, կազմակերպիչները քննադատվելու էին։ Եվ դա բնական է՝ մեր երկրի դեպքում։ Հենց այդպես էլ պիտի լիներ, որովհետև արվեստը գովասանքի ծափահարություններից բացի պիտի դիմանա նաև շպրտած լոլիկների տարափին՝ եթե կարիք կա։ Երբ դու սկսում ես վախենալ հասարակությունից, կորցնում ես քո ուժը՝ նրան փոխելու կամ մտածել սովորեցնելու համար։ Ուրեմն՝ քայլերն ինքնանպատակ են։ Ուրեմն՝ փառատոնը չի դրել իր առաջ խնդիր՝ քննարկվելու, կրթելու, սահմաններ կոտրելու ու կինոդիտողին ներերկրային գաղջից պոկելու համար»։
Հ․գ․ Հեսա դարի բացահայտումն ա լինելու՝ առ այն, որ ես գեյ եմ, բայց ես միշտ էլ անթաքույց սիրել եմ տղամարդկանց :
Դե ու մնացած մանր-մունրը՝ ազգի դավաճան, վառել սրան, պրոպագանդա-բան, գրանտակեր ա, եվրոպական շպիոն ու տենց։ Ամեն ինչ կասեն՝ բացի հոդվածի կարևոր մեսիջի վրա ֆիքսվելուց․ թեմատիկ գրաքննել չի կարելի՝ մեկ, արվեստի մարդը չպիտի վախենա հասարակությունից՝ երկու, հասարակությունը պիտի ունենա ընտրելու, մաղելու, համեմատելու հնարավորություն՝ երեք։ Ցանկացած այլ թեմատիկ արգելքի դեպքում էլի կգրեի նույնը։ Ու, կարծում եմ, շատ հստակ շարադրել եմ ասելիքի բուն էությունը։ Բայց քանի որ «պրոպագանդա» և «գրանտակեր» բառերը շատ քաղցր են հնչում, let it be:
Լուսանկարը՝ Գևորգ Գևորգյանի
Ամբողջությամբ՝ champord.am