Ֆրանսիական Louis Vuitton մոդայի տունը ներկայացրել է «խելացի» ժամացույցների առաջին մոդելը՝ Tambour Horizon-ը:
Այս մասին հաղորդում է The New York Times-ը: Նախագիծն իրականացրել են Google-ը և Qualcomm Technology-ին:
Louis Vuitton-ի ղեկավար Մայքլ Բերքն այն կարծիքին է, որ իրերի ինտերնետը քանի գնա աճելու է, և ժամացույցը կարող է սինխրոնացվել IOS և Android համակարգերի հետ, իսկ մարտկոցը առանց լիցքավորելու կարող է աշխատել 24 ժամ:
Այս ժամացույցները, ըստ հեղինակների՝ ակտիվ և ճամփորդել սիրող մարդկանց համար են, և դրա համար ժամացույցների մեջ համրորեն ներմուծված է տուրիստական քարտեզ և ավիաչվերթների ծրագրման համար ներդիր: Թողարկված ժամացույցների արժեքը՝ 2 511 ԱՄՆ դոլար է:
Նշենք, որ Louis Vuitton ընկերություն է, որը հիմնադրվել է 1854 թ. Ֆրանսիայում սունդուկների և ճամպրուկների վարպետ Լուի Վյուիտոնի կողմից:
Հրապարակման պատրաստեց Պողոս Վարժապետյանը