Steptohealth.ru կայքը ներկայացրել է մի քանի միջոց թարթիչներն ավելի խիտ ու երկար դարձնելու համար:
Ձիթապտղի յուղ
Ձիթապտղի յուղը սնուցում է թարթիչները և նպաստում նրանց աճին: Այն կարող է օգնել նաև դիմահարդարումը հեռացնելու գործում: Բամբակի վրա մի փոքր յուղ լցրեք, մաքրեք թարթիչները:
Գերչակի յուղ
Բնական միջոցների շարքում գերչակի յուղը լավագույններից է թարթիչների նկատմամբ հոգ տանելու հարցում: Այն զգալիորեն արագացնում է դրանց աճը, դրանք ավելի խիտ դարձնում: Օգտագործելով հատուկ փայտիկներ՝ կարող եք յուղը քսել թարթիչներին:
Երիցուկ
Երիցուկի թուրմ պատրաստեք, բամբակը թրջեք և դրեք աչքերին 10-15 րոպե: Պարբերաբար օգտագործելու դեպքում կզգաք արդյունքը:
Սննդակարգում ներառեք կերատինով հարուստ մթերք՝ հավ, ձուկ, բանջարեղեն, բրինձ: Կերատինն այն հիմնական նյութերից է, որն անհրաժեշտ է մազերի առողջ տեսքի համար:
Վիտամին C-ն օգնում է ամրացնել ոչ միայն ոսկորները, այլև մազերն ու թարթիչները: