Քացախը՝ ցելյուլիտի դեմ
Advertisement 1000 x 90

Քացախը՝ ցելյուլիտի դեմ

Եթե ցանկանում եք ձիգ և գեղեցիկ մաշկ ունենալ, միայն առողջ սնունդն ու սպորտով զբաղվելը բավական չէ: Ցավոք, մաշկի այնպիսի փոփոխությունը, ինչպիսին է ցելյուլիտը, կարող է ի հայտ գալ նաև նիհար մարդկանց մոտ  և կարող է հորմոնային խախտումների,  սխալ մարսողության ու նույնիսկ գենետիկայի հետևանք  լինել:

Takprosto կայքն առաջարկում է մի միջոց, որը հայտնի էր դեռ ցարական Ռուսաստանի կանանց: Արդյունքը գրեթե անմիջապես է երևում: Բավական է շաբաթական 2 պրոցեդուրա, որպեսզի մեկ ամիս անց մաշկը ձգվի և հարթանա:

Քացախը՝ ցելյուլիտի դեմ

Նիհարելու նպատակով խնձորի քացախն օգտագործում են մի քանի տարբերակներով՝ լոգանքների, մերսումների տեսքով: Հարցն այն է, որ քացախը մրգային թթուներ է պարունակում, որոնց շնորհիվ լավանում է պրոբլեմատիկ հատվածների նյութափոխանակությունը: Քացախը տարրալուծում է ճարպերն ու դուրս է բերում դրանք օրգանիզմից:

Ձեզ ենք ներկայացնում հակացելյուլիտային փաթաթումներ, որոնց հիմնական բաղադրիչը խնձորի բնական քացախն է:

Բաղադրություն

5 ճ/գ խնձորի քացախ

5 ճ/գ մեղր

5 ճ/գ ալյուր

Սննդային պոլիէթիլենային տոպրակ

Տրված բաղադրիչնելով միջին խտության խմոր պատրաստեք:  Մինչև ստացված խմորը մաշկին քսելը՝ մաշկը մաքրեք:

Խմորը քսեք պրոբլեմատիկ հատվածներին և փաթաթեք սննդային պոլիէթիլենային տոպրակով:  Թողեք մնա մոտավորապես 1 ժամ, ապա լվացրեք գոլ ջրով և խոնավեցնող քսուք քսեք:

Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը