Չամանի սերմերը՝ նիհարելու միջոց
Advertisement 1000 x 90

Չամանի սերմերը՝ նիհարելու միջոց

Շատերն են փորձում ազատվել ավելորդ կիլոգրամներից: Որոշ մարդիկ դադարեցնում են վերամշակված ուտելիքների գործածումն ու ընտրում են առողջ սնունդը: Այնուամենայնիվ, կիլոգրամները սկսում են դանդաղ «հեռանալ»:  Ի՞նչ է պետք անել այս դեպքում: Եթե ցանկանում եք ազատվել ավելորդ կիլոգրամներից, ապա ձեզ օգնության կգան չամանի սերմերը:

Չամանի սերմերի օգտակար հատկանիշները

Եգիպտոսում և Հնդկաստանում չամանն օգտագործվում է մի շարք առողջական խնդիրներ բուժելու համար:

Չամանը հարուստ է հակաօքսիդանտներով, որոնք մարսողական համակարգից դուրս են բերում ազատ ռադիկալները: Սերմերն օգնում են մարսողական համակարգին:

Չամանը կանխարգելում է փքվածությունը: Չամանը հզոր հակաօքսիդանտներ է պարունակում, որոնք օգնում են մարսել սնունդը: Երբ աղիները բորբոքված են, սննդի մարսողություն ավելի է բարդանում: Չամանը բուժում է աղիքային բորբոքումները:

Ճնշումը է ախորժակը: Չամանի օգտագործումը կնվազեցնի սննդի ընդունումը և կարճ ժամանակում կայրի ավելորդ ճարպերը:

Չամանը լավացնում է նյութափոխանակությունը:

Վերջերս արված հետազոտությունները ցույց են տվել, որ չամանը չափազանց արդյունավետ կերպով այրում է ճարպերը և բարձրացնում է լավ խոլեստերինի մակարդակը: Այն նաև նվազեցնում է քաղցկեղի առաջացման ռիսկը, պաշտպանում է լյարդը:

Չամանի սերմերով ջուր

Բաղադրություն

1 թ/գ մեղր

1 թ/գ չամանի սերմեր

Մեկ բաժակ ջուր

Ջուրը տաքացրեք, ավելացրեք սերմերն ու թողեք եռա 5 րոպե: Խառնուրդը քամեք բաժակի մեջ, թողեք մի փոքր սառչի և ավելացրեք մեղրը: Ամբողջը լավ խառնեք և խմեք:

Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը