Ինչպես դադարել քաղցր ուտել՝ առանց ջանք գործադրելու
Advertisement 1000 x 90

Ինչպես դադարել քաղցր ուտել՝ առանց ջանք գործադրելու

Sovkusom.ru-ն գրում է որ քաղցրի օգտագործումից հրաժարվելը լուրջ որոշում է, սակայն դա անելը բավական բարդ է։ Գոյություն ունի միջոց, որը կօգնի առանց մեծ ջանքերի գործադրման՝ հրաժարվել շաքարի օգտագործումից։

Քաղցր ուտելու անհագ ցանկությունը հաճախ առանց պատճառի չի առաջանում։ Ի թիվս այլ գործոնների՝ դրա վրա կարող են ազդել օրգանիզմում կալցիումի և մագնեզիումի անբավարար քանակը։ Քաղցր ուտելու անհագ ցանկություն ունենում են նաև նրանք, ովքեր դիետա են պահում։ Հարկավոր է հաշվի առնել այն հանգամանքը, որ գլյուկոզան արագ է յուրացվում, այն էներգետիկ «ռումբի» ազդեցություն է ունենում։ Դրա օգնությամբ հնարավոր է պայքարել ուժերի անկման դեմ, սակայն արդյունքը կարճաժամկետ է լինում։ Քաղցր ուտելուց հրաժարվելու գործում օգնության կհասնի քունջութը։ Այն մեծ քանակով կալցիում, մագնեզիում, A, E, C և B խմբի վիտամիններ է պարունակում։ Միևնույն ժամանակ, այն բավական կալորիական է, ինչի արդյունքում օրգանիզմին անհրաժեշտ էներգիա է հաղորդում, բայց ավելորդ քաշի առաջացման պատճառ չի դառնում։

Հարկավոր է

100 գրամ քունջութ

2 թեյի գդալ մեղր

1 լիտր ջուր

Պատրաստման եղանակը

Քունջութը թրջեք, թողեք ամբողջ գիշեր։ Առավոտյան լվացեք սերմերը, հարեք բլենդերում, ավելացրեք ջուրը, մեղրը, լավ խառնեք։

Արդյունքում՝ կստանաք մեկ լիտր քունջութի կաթ, որի մեկ բաժակը կարող եք խմել առավոտյան՝ ուտելուց առաջ։ Մի քանի օր անց կզգաք, որ քաղցր ուտելու անբնական ցանկությունն այլևս չի անհանգստացնում ձեզ։ Քունջութի կաթի օգտագործումը կօգնի նաև ամրացնել ոսկորները, ստանալ օրգանիզմին անհրաժեշտ վիտամիններ, հակաօքսիդանտներ։

Նյութը հրապարակման պատարաստեց 168.am-ը