Ինչպես ընտրել ամենաանվտանգ տեղերն այս 7 փոխադրամիջոցում (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Ինչպես ընտրել ամենաանվտանգ տեղերն այս 7 փոխադրամիջոցում

Փոխադրամիջոցներում տեղ ընտրելիս մենք հիմնականում առաջնորդվում ենք հարմարավետության սկզբունքով։ Բայց հարկավոր չէ մոռանալ նաև անվտանգության մասին, քանի որ յուրաքանչյուր փոխադրամիջոց ունի հատվածներ, որտեղ վթարի դեպքում տուժելու հավանականությունն ավելի փոքր է։ Adme.ru-ն ներկայացրել է 7 փոխադրամիջոցներում անվտանգ և վտանգավոր հատվածները։

Ավտոմոբիլ

Անվտանգ են համարվում վարորդի հետևի և կենտրոնի նստատեղերը, քանի որ ճակատային բախման դեպքում այս հատվածն ընդամենը դեֆորմացիայի է ենթարկվում։

Վտանգավոր է համարվում վարորդի կողքի նստատեղը, քանի որ վթարի դեպքում վարորդը կփորձի թեքվել, և այդ դեպքում վտանգի մեջ կհայտնվի նրա կողքին նստած ուղևորը։

Երթուղային տաքսի

Անվտանգ են համարվում վարորդի հետևի նստատեղերը, քանի որ կտրուկ արգելակման դեպքում նստատեղին գլխով հարվածելու հավանականությունը փոքր է։

Վտանգավոր են պատուհանների և դռների մոտ տեղավորված տեղերը, քանի որ վթարի դեպքում դրանք կարող են կտրել, ճնշել։ Հարկավոր է խուսափել նաև վարորդի կողքի նստատեղերից։

Տրոլեյբուս

Անվտանգ են աջ հատվածի, ինչպես նաև մեջտեղի մասում գտնվող տեղերը։ Այս դեպքում տուժելու հավանականությունն առավել փոքր է։

Վտանգավոր են դռներին և ապակիներին մոտ տեղավորված նստատեղերը:

Քաղաքային ավտոբուս

Անվտանգ են մեքենայի միջնահատվածի աջ մասում գտնվող նստատեղերը։

Վտանգավոր են առաջին երկու շարքերի նստատեղերը։ Հետնամասում գտնվող նստատեղերը վտանգավոր են հետևից հարվածի դեպքում։

Գնացք

Անվտանգ է կենտրոնին մոտ հատվածը։

Վտանգավոր են շարժման ուղղությանը հակառակ նստատեղերը։

Նավ

Անվտանգ են տախտակամածն ու նավախցիկները։

Վտանգավոր են ներքևի նավախցիկները։

Ինքնաթիռ

Մինչ այժմ մասնագետները չեն կարողանում հստակ որոշել ինքնաթիռում ամենաանվտանգ տեղերը բազմաթիվ տարաձայնությունների պատճառով։ Փորձագետների մեծ մասը պնդում է, որ հետնամասն ավելի քիչ է վտանգավոր, քան ինքնաթիռի առաջին շարքերը։

Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը