Advertisement 1000 x 90

Օրգանիզմը վիտամիններից զրկող 5 ամենօրյա սովորություն

Մշտական հոգնածությունը, էներգիայի պակասն ու մկանացավերը կարող են կապացկված լինել օրգանիզմում վիտամինների պակասի հետ, հավաստիացնում է Մեծ Բրիտանիայի սննդամթերքի հարցերով մասնագետ, բժշկուհի Սարա Բրյուերը։ Նույնիսկ եթե դուք բավականաչափ միրգ ու բանջարեղեն եք ուտում, որոշ ամենօրյա սովորությունների պատճառով դուք միևնույն է կարող եք ունենալ վիտամինների ու միներալների պակաս։

 Թեյ ու սուրճ

ՎԻտամինների ու միներալների յուրացման վրա վատ է ազդում մեծ քանակության սուրճ ու թեյ խմելը։ Այդ ըմպելիքները պարունակում են քլորոգենային թթու ու տանիններ, որոնք խոչընդոտում են վիտամինների մատակարարումը դեպի բջիջներ։ Օրինակ, սուրճը 80 տոկոսով վատացնում է երկաթի կլանումը, մանավանդ եթե այն ուտելուց մեկ ժամ հետո եք խմում, իսկ թեյը բացասաբար է ազդում ցինկի, կալցիումի ու մագնիումի յուրացման վրա։

Բջջանյութի բարձր պարունակությամբ մթերքներ

Բջջանյութը շատ օգտակար է մարսողության ու ընդհանուր առողջության համար,բայց եթե այն սննդակարգում շատ է, այն սկսում է «կապել» միներալները ՝թույլ չտալով, որ դրանք մարսվեն աղիներում։ Դրա համար էլ , եթե ձեր սննդակարգում շատ է բջջանյութը, համոզվեք, որ նաև բավականաչափ կալցիում ու վիտամին C եք գործածում, որը նպաստում է որոշ միներալների յուրացմանը։

Հակաբեղմնավորիչներ

Հակաբեղմնավորիչ հաբերը նույնպես խանգարում են միներալները լիարժեք յուրացնելուն։ Այդ միջոցները կարող են նվազեցնել ֆոլաթթվի, սելենի, ցինկի, B2, B6, B12,C ու E վիտամինների օգտակար գործողությունը։

Լուծողական

Լուծողական խմելու սովորությունը նույնպես կարող է հանգեցնել օրգանիզմում վիտամինների ու միներալների պակասի։ Ավելին՝ լուծողականը կարող է նաև ջրազրկել օրգանիզմը։ Եթե ձեզ անհանգստացնում են փորկապությունները, ձգտեք ավելի շատ ջուր խմել ու ավելի շատ բջջանյութ ուտել։

Հակաբիոտիկներ

Հակաբիոտիկները նույնպես կարող են խանգարել վիտամինների ու միներալների նորմալ յուրացմանը։ Տվյալ դեղամիջոցները խոչընդոտում են վիտամին K-ի նորմալ ներծծմանը, սպանում են հաստ աղիի օգտակար մանրէները, վատացնում ոսկորների առողջությունը։ Տետրացիկլինային խմբի հակաբիոտիկները նույնպես օրգանիզմին խանգարում են յուրացնել կալցիումը, ինչը վատ է ազդում կմախքի, մաշկի, մազերի ու եղունգների վիճակի վրա։

med.news.am