Կանայք երբեք չեն դադարի կատարելության մասին երազել։ Նրանք ամեն բան անում են, որպեսզի երբեք թերի տեսք չունենան։ Սակայն այդ ամենը չափազանց ժամանակատար է ու մեծ ջանքեր է պահանջում։
Marketium-ը գրում է, որ այս հնարքների շնորհիվ կկարողանաք մշտապես անթերի տեսք ունենալ և խնայել ձեր ժամանակը։
1. Եթե գիրացել եք, սակայն սիրելի տաբատը չեք ցանկանում դեն նետել, ապա օգտվեք այս հնարքից։ Մազակալն անցկացրեք տաբատի կոճակի ու կոճակն ամրացնելու անցքի միջով ու հագցրեք կոճակին։ Այսպես սիրելի տաբատը դեռ շատ երկար կծառայի ձեզ։
2. Եթե ավելորդ կիլոգրամներ ունեք, սակայն մարզասրահ այցելելու ժամանակ կամ հնարավորություն չկա, ապա փորձեք մարմնի թերությունները թաքցնող ներքնազգեստ հագնել։ Այն չի երևա հագուստի տակից, իսկ դուք բարեկազմ մարմին կունենաք։
3. Եթե խոշոր այտեր ունեք, որոնք դեմքը շատ կլոր են դարձնում, ապա բաց թողեք վարսերը։ Դրանք կքողարկեն այտերն ու դեմքն ավելի ձգված կդարձնեն։
4. Ամռանն աղջիկները մի մեծ խնդրի են բախվում, որից խուսափելու համար օգտագործեք այս հնարքը։ Եթե շոգի պատճառով ոտքերն իրար դիպչելիս կարմրում ու ցավում են, ապա մանկական փոշի օգտագործեք։ Տարածեք այն առավել խոցելի հատվածներում ու մաքրեք ավելորդ փոշին։
5. Եթե փարթամ կառուցվածք ունեք, ապա խուսափեք ձգող ու նեղ հագուստից։ Դուք պետք է կարողանաք հագուստի միջոցով թաքցնել մարմնի թերությունները, այդ պատճառով էլ այնպիսի հագուստ ընտրեք, որ մի փոքր լայն կլինի։