
Մաքսիմ Գալկինը շարունակում է ընտանիքի հետ Լատվիայում հանգստանալ։ Նա պարբերաբար տեսանյութեր ու լուսանկարներ է հրապարակում և ցույց է տալիս, թե ինչպես է անցնում իրենց հանգիստը։
«Իհարկե, Գարիկն ինքնուրույն է ուտում, սակայն սիրում է, որ երբեմն մայրիկն իրեն կերակրի։ Բացի այդ, Ալլան այդ ամենը փոքրիկ ներկայացման է վերածում, որտեղ գդալներն ու պատառաքաղները շնչավոր են դառնում։ Սովորաբար այդ խաղը կոչվում է «Ոչ ոք ինձ չի բռնի»»,- տեսանյութը մեկնաբանել է Մաքսիմը։