Երգչուհի Մադոննան հերթական սկանդալի կենտրոնում է հայտնվել։ Արդեն մի քանի շաբաթ է ինչ նրա տարբեր իրերը վաճառքի են հանում։
Peopletalk-ը գրում է, որ երգչուհին կարողացել է պարզել, որ այդ ամենի հետևում իր նախկին օգնական Դարլին Լուցն է կանգնած։ Մի քանի տարի առաջ Լուցը վերցրել էր Մադոննայի որոշ իրեր և այլևս չէր վերադարձրել։ Այժմ աճուրդի են հանվել երգչուհու նոթատետրը, սանրը, ներքնազգեստը, Թուփակի կողմից ուղարկված նամակն ու ևս մեկ նամակ, որտեղ Մադոննան ասում է, որ չի համակերպվում այն փաստի հետ, որ Ուիթնի Հյուսթոնի և Շերոն Սթոունի նման դատարկ մարդիկ այնպիսի կարիերա ունեն, որի մասին նա միայն կարող է երազել։
Այժմ Մադոննան դատարան է դիմել ու հայտնել, որ դա իր իրավունքների խախտում է։
«Ակնհայտ է, որ Լուցը չարաշահել է իմ վստահությունը։ Ես վստահ էի, որ այդ իրերը դեռ իր մոտ են, իսկ նա փորձել է շահույթ ստանալ դրանցից։ Նա հանրությանն է ներկայացրել իմ անձնական նամակագրությունն ու խախտել է անձնական կյանքի գաղտնիության իմ իրավունքը»,- ասել է Մադոննան։
Դատարանը հաշվի է առել այս ամենն ու չեղյալ հայտարարել աճուրդը։
Նշենք նաև, որ սա առաջին դեպքը չէ, երբ Մադոննան ու Լուցը նման խնդիր են ունենում։ 2005 թվականին նրանք կրկին դատարանում են հայտնվել, քանի որ երգչուհին հայտնել է, որ Լուցը կողոպտել է նրան՝ վաճառել է իր նկարը 336 հազար դոլարով ու գումարը չի վերադարձրել։