«Հայ զինվորականության դերը համաշխարհային պատմության մեջ». Հնդկաստան
Advertisement 1000 x 90

«Հայ զինվորականության դերը համաշխարհային պատմության մեջ». Հնդկաստան

Հայ զինվորականությունն ու կազակությունը նրանց դերը համաշխարհային պատմության մեջ

Հայկական գաղթօջախների պատմության կարևորագույն մաս է կազմում Հնդկահայ գաղութը: Հնդկաստանում հայերի ներկայության և հայ հնդկական կապերի մասին գրել է դեռևս հույն պատմաբան Քսենոփոնը, իսկ նրանից հետո տեղեկություններ է տվել Պրոկոպիոս Կեսարացին: Հայ պատմիչներից այդ նյութին անդրադարձել են Մովսես Խորենացին և Զենոբե Գլակը: Վերջինս խոսել է այն մասին, որ դեռևս 3-4-րդ դարերում Հայաստանում եղել է հին վեդայական հնդկական կրոնական տաճար: Վեդայական կրոնի հետևորդները հեռացել են Հնդկաստանից, երբ այնտեղ լայն տարածում է ստացել բուդայականությունը, որն էլ սկսել է պայքար մղել հին կրոնի հետևորդների դեմ: Վեդայական քրմերը, հավանաբար չէին մոռացել, թե որտեղից են գալիս իրենց հավատի արմատները և խուսափելով հալածանքներից տեղափոխվել էին արիական աշխարհաճանաչման և ակունքների հիմք հանդիսացող Հայկական Լեռնաշխարհ: Վերջերս Հնդկաստանի արևմուտքում հայտնաբերվել է մի հնագույն քարանձավ, որը թվագրված է Ք. ա. երկրորդ հազարամյակի շինություն: Քարանձավի պատերին, այլ պատկերների հետ միասին հայտնաբերվել են նաև հայկական գրեր: Իրական ապացույցն այն ասվածի, որ Մեսրոպ Մաշտոցը ոչ թե ստեղծել է հայկական տառերը, այլ վերականգնել է դրանք: Գտածոն խոսում է նաև Հնդկաստանում արիական ընդհանուր արշավանքից առաջ հայերի գոյության մասին:

15-16-րդ դարերում սկսվեց հայերի նոր հոսք դեպի Հնդկաստան: Հայերը ծանրակշիռ դեր ունեին ավելի քան 20 քաղաքներում, որտեղ նաև հիմնել էին բազմաթիվ առևտրակայաններ: Նրանք մեծ քանակ էին կազմում՝ Ագրայում, Կալկաթայում, Մադրասայում և Բոմբեյում՝ ձևավորելով կայուն ու մեծաքանակ հայկական համայնքներ: Համայնքները ձևավորել էին իրենց կառավարման մարմինները, ունեին իրենց գրավոր կանոնադրությունը: Ամենակարևորն այն էր, որ հասարակական հարաբերությունների հիմքում շարունակում էր մնալ հին հայկական պետության կառուցվածքը և հասարակական հարաբերությունները:

Համայնքի բարձրագույն մարմինն ընդհանուր ժողովն էր, որին մասնակցելու իրավունք ունին բոլոր ցանկացողները և յուրաքանչյուր ոք կարող էր ելույթ ունենալ կամ հայտնել իր կարծիքը: Որոշումները կայացնում էին քվերակությամբ և ամեն մի տուն ուներ մեկ ձայնի իրավունք: Ընդհանուր ժողովը ձևավորում էր երեք հոգուց կազմված գործադիր մարմին, որը պատասխանատու էր ընդհանուր ժողովի առջև: ժողովն իրավունք ուներ ոչ միայն չեղյալ հայտարարելու նրանց որոշումները, այլև ցանկացած պահի փոխելու գործադիր մարմնի կազմը: Համայնքը կազմված էր ոչ միայն առևտրականներից և արհեստավորներից, այլև զինվորականներից և քաղաքական գործիչներից: Վերջիններս մեծ տեղ ունեին թե հնդկական բանակում, թե քաղաքական կյանքում: Հայերն իրենց առանձնացված ու կտրված չէին զգում տեղի բնակչությունից և նրանց հուզող խնդիրներից: Ամեն անգամ, երբ հնդիկ ժողովուրդը ստիպված է եղել զենք բարձրացնել օտար նվաճողների դեմ, հայությունն առաջին շարքերում կանգնած կռվել է նրանց հետ:

1662թ. տեղի ունեցավ Մալաբայի ապստամբությունը պորտուգալացիների դեմ և ապստամբության առաջին շարքերում հայերն էին: Հայերի շնորհիվ էր նաև, որ ապստամբները կարողացան դրսից ձեռք բերել հրազեն և ակտիվ դիմադրություն ցուցաբերել: Լավ հասկանալով հայերի կարևորությունը, 1686 թ. <Արևելա-հնդկական ընկերությունը» կնքեց առևտրական պայամանգիր, որով հայ առևտրականներին արվում էր բազմաթիվ արտոնություններ: Այդ պայմանագրով հայերը պարտավորվում էին իրենց ապրանքները աեդափոխել միայն անգլիական նավերով: Դրանով անգլիացիները մեծ հարված հասցրեցին հայկական նավատորմին, որի հետ ունեցել էին մի շարք ռազմական ընդհարումներ և հաճախ պարտություն կրել: Այդ քայլով անգլիացիները սկսեցին հայերին աստիճանաբար դուրս մղել միջազգային աոևտրից: Նրանք խիստ դաժան գաղութային քաղաքականություն սկսեցին վարել Հնդկաստանում, որի համար էլ հնդիկները բազմաթիվ անգամներ ապստամբեցին: Այդ ապստամբություններից հատկապես նշանավոր էր 1760-1764թթ. Բենգալիայի ապստամբությունը: Բենգալիայի կառավարիչ Միր Կասիմին կարողացավ գաղտնի ձևով նախապատրաստվել և ապստամբություն իրականացնել անգլիացիների դեմ: Ապստամբության նախապատրաստման աոաջին փուլից նրա խորհրդականն ու աոաջին օգնականն էր հայազգի ներկայացուցիչ Գրիգոր Հարությունյանը (Գեորգի Խանը): Ապստամբությունը շատ լավ էր կազմակերպված և ապստամբներն իրենց զինվածությամբ չէին զիջում անգլիացիներին՝ Գեորգի Խանի ծրագրված և իրականացրած քայլերի շնորհիվ: Նա հայ առևտրականների օգնությամբ կարողացավ մեծաքանակ զենք ու զինամթերք բերել, ինչպես նաև տեղում կազմակերպել հրազենի արտադրություն: Ապստամբության հաղթանակից հետո Հնդկաստանի թագավոր Շահ Ալեմ 2-րդը Գեորգի Խանին նշանակեց զորքերի գլխավոր հրամանատար: Նրան նվիրեց սպիտակ փիղ, որը Հնդկաստանում համարվում էր ամենապատվաբեր նվերը, որ թագավորը կարոդ էր տալ որեէ բարձր պաշտոնյայի: Դառնալով զորքերի գլխավոր հրամանատար Գեորգի Խանն Արևելքում առաջինն էր, որ ձևավորեց եվրոպական ռազմարվեստին հատուկ կանոնավոր բանակ: Նա բանակը բաժանեց հետևակի, հեծելազորի և առաջին անգամ ստեղծեց հրետանային զորքեր:

Հնդկաստանում հիմնեց ազատ, վարձու աշխատանքի վրա հենված ձեռնարկություններ, որոնք ամբողջությամբ ապահովում էին ոչ միայն բանակի կարիքները, այլ նաև բնակչությանը ապահովեցին առաջին անհրաժեշտության իրերով: Սրանով Հնդկաստանը կարողացավ թուլացնել իր կախվածությունը Եվրոպայից, հատկապես Անգլիայից, որի դեմ ռազմական գործողությունները դեռևս շարունակվում էին: Գեորգի Խանը բանակը բաժանեց 12 գնդերի, որոնց հրամանատարներ նշանակվեցին՝ մարտերում թրծված, արդեն բավականին մեծ փորձ ունեցող հրամանատարները, որոնց մեծ մասը նույնպես հայեր էին: Հայերը համարվում էին լավ թնդանոթաձիգներ, որի համար էլ կարևոր տեղ գրավեցին հրետանային զորքերում: Պատերազմների ժամանակ աչքի ընկան նաև բազմաթիվ հայեր, ինչպիսիք էին՝ Գրիգոր Այվազյանը, Մկրտիչ Զաքարյանը, Մարգար Հովհաննիսյանը, Նիկողայոս Երևանցին, Պետրոս Աստվածատուրը, Ղազար Հակոբը, Սուքիաս Ավետիքը, Մարգար Քալանթարը և այլք:

Անգլիացիները մի շարք ճակատամարտերում պարտություն կրեցին, որից հետո փորձեցին Գեորգի Խանին գրավել իրենց կողմը: Անգլիական իշխանությունները նրան (բազմաթիվ անգամներ) խոստացան բարձրագույն պաշտոններ՝ ինչպես Հնդկաստանում, այնպես էլ Անգլիայի այլ գաղութներում կամ բուն Անգլիայում: Խոստանում էին նրան ազնվականի տիտղոս և մեծ հարստություն, սակայն Գեորգի Խանը մնաց անդրդվելի՝ ինչպես արժանի է հայ զինվորականին, և մնաց ժողովրդի պայքարի նվիրյալը: Անգլիացիները, ի վերջո կարողացան Բենգալիայի իշխանավորների շրջանում գտնել դավաճանի, որի ձեռքով էլ սպանեցին Գեորգի Խանին: Հնդիկ ժողովուրդը մինչ օրս երախտագիտությամբ է հիշում նրան: Նրա գերեզմանն այժմ էլ համարվում է սրբազան՝ ինչպես բուդիստ, այնպես էլ հինդուիստ և մուսուլման հնդիկների համար: Նրանք, տարբեր օրեր՝ ընդունելով Գեորգի Խանի ծննդյան և հիշատակի օր, գալիս են նրա գերեզմանին և իրենց երախտագիտությունը հայտնում հայ ժողովրդի արժանավոր զավակին:

Կարինե Շիրակ

Գուրգեն Կարապետյան

hayagitaran.am