Գյումրեցի 8-ամյա Գևորգը 6 րոպեում 600 անգամ օդում հարվածում է գնդակին. armtimes.com (տեսանյութ)
Advertisement 1000 x 90

Գյումրեցի 8-ամյա Գևորգը 6 րոպեում 600 անգամ օդում հարվածում է գնդակին. armtimes.com

Գյումրեցի 8-ամյա Գևորգ Հայրապետյանը հավակնում է Գինեսի նոր ռեկորդ սահմանել: Նա առանց դադարի երկու ոտքով կատարում 21 կոչվող ֆուտբոլային վարժությունը: Տղան 6 րոպեում դա կատարում է 600 անգամ:

Գևորգն այս վարժությունը սկսել է կատարել մոտ 1.5 ամիս առաջ: Յուրաքանչյուր անգամ փորձել է նախկին կատարածից 50 անգամ ավելի անել, բայց երբ գերազանցել է 400-ը, դրանից հետո վարժությունը կատարել է 600 անգամ: Ամեն առավոտ Գևորգն այս վարժությանը հատկացնում է 1 ժամ:

Տղայի ծնողները դիմել են Գևորգին Հայաստանի Գինեսի գրքում գրանցելու համար: Նրանց կարծիքով`տղան, եթե վարժության կատարումը հասցնի 1000-ի, հանրապետությունում մրցակից չի ունենա:

Գևորգն արդեն 3 տարի է ինչ հաճախում է ֆուտբոլի պարապմունքների: Armtimes.com-ի հետ զրույցում ասում է, որ երազում է հանրաճանաչ ֆուտբոլիստ դառնալ: Սիրելի սպորտաձևում էլ երկրպագում է միայն Հենրիխ Մխիթարյանին:

«Ուզում եմ ֆուտբոլիս դառնամ, որ շատ փող աշխատեմ »,- armtimes.com-ի հետ զրույցում կատակում է Գևորգ Հայրապետյանը:

Մանրամասները`տեսանյութում: