54-ամյա դերասան Ջոնի Դեփը շարունակում է պայքարել իր նախկին մենեջերների դեմ։ Նրանք փաստում են, որ Դեփը չափից շատ գումար է վատնել և այժմ պարտքեր ունի։
Spletnik-ը գրում է, որ վերջերս նրանք դատարանին փաստաթուղթ են ներկայացրել, որտեղ գրված էր Դեփի բոլոր ծախսերի մասին։ Դրանց շարքում էր նաև «Քարդաշյանների ընտանիքը» հեռուստաշոուի բազմոցը, որը Դեփը դստեր՝ Լիլի Ռոուզի համար էր գնել։
Թե ինչ տեսք ունի բազմոցը, որտեղ է այն և ինչու էր պետք Լիլիին՝ հայտնի չէ, սակայն հայտնի է, որ այն ավելի քան 7 հազար դոլար արժեր։
Դեփի և նրա նախկին մենեջերների դատական գործը դեռ շարունակվում է։