Մարդու բնավորության մասին շատ բան կարող են պատմել խոսելաձևը, ժեստերը, քայլվածքը, դիմագծերը, նախընտրած գույները։ Greatpicture.ru կայքը գրում է, որ մեծ ծավալով տեղեկատվություն կարելի է ստանալ նաև աչքերի միջոցով. չէ՞ որ դրանք հոգու հայելին են։ Բնավորության մասին կարող եք իմանալ՝ ելնելով աչքերի գույնից։
- Սև աչքեր ունեցողները մեծ էներգիա ունեն, ամուր են, նախաձեռնող, անհանգիստ բնավորությամբ։ Սև աչքերը վկայում են անձի կրքոտության մասին։ Սովորաբար որևէ խոչընդոտ նրանց չի կանգնեցնում սիրելի առարկային հասնելու ճանապարհին։ Չնայած տարվածությունը նրանց կարող է ոչ միայն՝ հաղթանակով պայմանավորված ուրախություն, այլև՝ հապշտապ կայացված որոշումներով պայմանավորված տխրություն բերել։
- Շագանակագույն աչքեր ունեցող անձինք գրավիչ են, զգայուն, սրամիտ։ Կարող են դուր գալ մարդկանց, ճաշակով հագնվել։ Կարելի է ասել, որ շատ բռնկուն են, բայց հեշտությամբ մոռանում են նեղացածությունը։ Նրանց թերությունների շարքին կարելի է դասել կամակորությունները։ Շփվող են, հեշտությամբ լեզու են գտնում մարդկանց հետ։ Հեշտ սիրահարվում են, բայց որքան արագ տաքանում են, նույնքան արագ սառչում են։
- Բաց շագանակագույն աչքեր ունեցող անձինք ամաչկոտ են, հակված են առանձնանալու, երազկոտ են։ Նրանց կարելի է պրագմատիկ համարել, աշխատասեր են, ձգտող։ Միշտ կարելի է վստահել նրանց, նրանք երբեք հուսախաբ չեն անի։ Բնավորության առանձնահատկություններից կարելի է համարել այս անձանց ինդիվիդուալությունը. նրանք ձգտում են ամեն ինչ ինքնուրույն անել, հասնում են հաջողության։ Միևունույն ժամանակ՝ տանել չեն կարողանում կողմնակի ազդեցությունը։ Տպավորվող են, կարող են աննկատ տանջվել իրենց նեղացնելու պատճառով։
- Կանաչ-շագանակագույն աչքեր ունցող մարդիկ խելացի են, հանգիստ։ Նրանց համար ամենակարևորը հարմարավետությունն ու հոգեկան հավասարակշռությունն է։ Շատ ընկերներ ունեն, մարդիկ նրանց դիմում են խորհրդի և օգնության համար։ Նրանք հուսալի ուղեկիցներ են, միշտ կհասկանան ձեզ։ Սիրում են իրենց ընտրյալին, չեն դավաճանում, եթե նա նույն կերպ է պատասխանում։ Նրանց հետ ամուսնությունը սովորաբար երջանիկ է և երկարատև։
- Մոխրագույն-շագանակագույն աչքեր ունեցող մարդիկ անկանխատեսելի են և սովորաբար բարդ բնավորություն ունեն։ Հակասական են, չունեն ոսկե միջին։ Հաճախ են հիասթափվում մարդկանցից, ինչի հտևանքով հարաբարերությունները հեշտ չեն կառուցվում: Նրանց զուգընկեր է հարկավոր, ով կհասկանա նրանց բնավորությունը։
- Կապույտ աչքեր ունեցող մարդիկ ռոմանտիկ են, զգացմունքային, զգայուն։ Կարող են խելակորույս սիրահարվել զուգընկերոջը։ Մտքերի ընթացքը հաճախ կարող է չափազանց անկանխատեսելի լինել։ Նրանց մոտ շատ զարգացած է արդարության զգացումը, պատրաստ են պաշտպանել ճշմարտությունը, նույնիսկ՝ ի վնաս իրենց։ Նրանց հիմնական թերությունը գոռոզությունն է։ Կոնֆլիկտային են, շտապեցնում են իրադարձությունները, ոչ միշտ են ընդունակ հասկանալ մյուսների խնդիրները։
- Մուգ կապույտ աչքեր ունեցող մարդկանց հատուկ է համառությունը, միևնույն ժամանակ հակված են սենտիմենտալության։ Հեշտությամբ տրվում են իրենց կամակորություններին, տրամադրությունը նման է անկանխատեսելի գարնանային քամու։ Հակված են հիշել նեղացած լինելը, նույնիսկ այն ժամանակ, երբ հոգու խորքում ներել են դա։ Այս գույնի աչքեր ունեցող անձինք նպատակասլաց են, բայց շատ սենտիմենտալ։
- Մոխրագույն-կապույտ աչքեր ունեցող անձինք երբեք կասկածում իրենց ուժերի վրա, համառ են, իմպուլսիվ, վստահորեն գնում են դեպի նպատակի իրականացում, գրեթե միշտ հաջողության են հասնում։ Զուգընկերոջն ընտրում են՝ հիմնվելով ոչ թե զգացմունքների, այլ տրամաբանության վրա։ Հաճախ են պահանջում ամբողջությամբ ենթարկվել իրենց։ Արտասովոր, երբեմն նույնիսկ դաժան անձինք են, միշտ լիդերի դերում են։ Բայց դեպրեսիայի պահերին նրանց աջակցություն է հարկավոր։
- Մոխրագույն աչքեր ունեցող անձանց հատուկ է վճռականությունն ու խելամտությունը։ Չեն թաքնվում խնդիրներից, անհապաղ լուծում են դրանք։ Բայց անօգնական են դառնում այն իրավիճակներում, երբ միտքն անզոր է։ Մոխրագույն աչքերը վկայում են զգայունության և հետաքրքրասիրության մասին։ Այսպիսի մարդկանց հետաքրքիր է ամեն ինչ։
- Մուգ մոխրագույն աչքեր ունեցող անձինք կամակոր են և համարձակ։ Անձնուրաց են, կամքի ուժ ունեն, վճռական են: Հաճախ խանդոտ են։ Եթե ձեր զուգընկերը մուգ մոխրագույն աչքեր ունի, ապա ձեր բախտը բերել է. այս մարդիկ հիմնականում մեկ անձի են սիրում։
- Մոխրագույն-կանաչ աչքեր ունեցող անձանց հատուկ է կամքի ուժը։ Կարող են հաղթահարել ցանկացած բարձունք։ Չնայած նրանց հաճախ քիչ խոսող են համարում, դա նրանց հաճախ է օգնում հասնել նպատակին։ Երբեմն անհնազանդ են, կարևոր որոշումների ընդունման դեպքում կարող են դաժան լինել։ Ինքնուրույն են ընտրում զուգընկերոջը և անսահման սիրում նրան։ Բայց եթե ընտրյալը չի պատասխանում նույն կերպ, նրանց կիրքը հաճախ մարում է։ Այս մարդկանց սիրտը կարելի է գրավել սրամտությամբ, հնարամտությամբ, երբեմն՝ նաև անպատկառությամբ։
- Մոխրագույն-կանաչ-շագանակագույն աչքեր ունեցող անձինք կասկածամիտ են և ոչ վճռական, ինչը խանգարում է նրանց ճիշտ որոշում կայացնել և հաջողության հասնել։ Բայց այս թերությունը փոխհատուցվում է նրանով, որ այս մարդիկ միշտ հրաշքի են սպասում և երբեք չեն հանձնվում։ Երջանիկ կլինեն, եթե գտնեն զուգընկերոջ, ով կհասկանա իրենց։ Միշտ փոփոխության են ձգտում։
- Կանաչ աչքեր ունեցող մարդիկ նուրբ են։ Միշտ անկեղծ են, հավատարիմ են նրանց, ում ընտրել են։ Ընկերները գնահատում են այս մարդկանց հուսալիության և բարության համար, իսկ թշնամիները տանել չեն կարողանում՝ սկզբունքայնության և ամրության համար։ Կարող են լսել մարդուն, լավ զրուցակիցներ են։ Կայուն են, բայց զուրկ չեն երևակայությունից։ Զուգընկերոջ հետ հարաբերություններում միշտ ձգտում են պահպանել փոխըմբռնումը։ Այս մարդկանց հետ ամուսնությունը սովորաբար հաջող է լինում։ Կանաչ աչքեր ունեցող մարդիկ նաև շատ աշխատասեր են։ Եթե խոսքը գործին է վերաբերում, ապա պահանջոտ են ոչ միայն իրենց, այլև շրջապատի նկատմամբ։
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը