Երբ քնած ենք, օրգանիզմում «վերականգնման» աշխատանքներ են կատարվում։ Adme.ru կայքը գրում է, որ կարևոր է, որ քնի ընթացքում ոչինչ չխանգարի՝ ավելորդ աղմուկ, լույս, քանի որ մելատոնին հորմոնն արտադրվում է հենց մթության պայմաններում։ Ինչո՞ւ է կարևոր մթության պայմաններում քնելը։
Ինչ է տեղի ունենում օրգանիզմում, երբ քնած ենք։
22։00 Արյան մեջ երկու անգամ մեծանում է լեյկոցիտների քանակը, մարմնի ջերմաստիճանն ընկնում է։
23։00 Յուրաքանչյուր բջիջում վերականգնողական գործընթացներ են ընթանում։
00։00 Երազները գերակայում են գիտակցությանը, իսկ ուղեղը շարունակում է աշխատել։
01։00 Զգայուն քուն։
02։00 Բոլոր օրգանները հանգստանում են, միայն լյարդը մարքում է օրգանիզմը։
03։00 Զարկերակային ճնշումը նվազագույն մակարդակի վրա է, զարկերակն ու շնչառությունը դանդաղ են։
04։00 Ուղեղը նվազագույն քանակով թթվածին է ստանում և պատրաստ չէ արթնանալ։
05։00 Երիկամները հանգստանում են։
06։00 Օրգանիզմը պատրաստվում է արթնանալ։
07։00 Իմունային համակարգի «աստեղային ժամը»։
Իդեալական քնի համար հարկավոր է հիշել հետևյալը։ Չի կարելի քնել լույսի, միացված հեռոuստացույցի, նոութբուքի, լամպի պայմաններում։ Քնելուց առաջ գերադասելի է լոգանք ընդունել, տաք կաթ խմել։
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը