Սիրո՞ւմ եք գարեջուր ըմպել։ Եթե այո, ապա հաջողակ եք, որ Հայաստանում եք ծնվել, քանի որ այլ երկրների համեմատ այստեղ գարեջուրը շատ մատչելի է։ Այլ երկրներում եթե օրական մի շիշ գարեջուր գնեք, ապա շատ արագ կսնանկանաք։
Օրինակ՝ Նորվեգիայի Օսլո քաղաքում շաբաթը երկու անգամ փաբ գնալն ու ամեն անգամ երկու շիշ գարեջուր գնելը ամսական կարժենա 150 դոլար կամ, որ նույնն է, մոտավորապես 70-75.000 դրամ։
Ահա այն 24 քաղաքները, ուր մի բաժակ/շիշ գարեջրի (500մլ) արժեքը միջինից շատ ավելի թանկ է։
Բոլոր գները նշված են ԱՄՆ դոլարով։
24․ Մոսկվա, Ռուսաստան, $5.00
23․ Տորոնտո, Կանադա, $5.10
22․ Չիկագո, ԱՄՆ, $5.30
21․ Սիդնեյ, Ավստրալիա, $5.40
20․ Մադրիդ, Իսպանիա, $5.40
19․ Էդինբուրգ, Մեծ Բրիտանիա, $5.80
18․ Վելինգտոն, Նոր Զելանդիա, $5.80
17․ Միլան, Իտալիա, $5.80
16․ Շանհայ, Չինաստան, $5.90
15․ Սան Ֆրանցիսկո, ԱՄՆ, $6.20
14․ Հելսինկի, Ֆինլանդիա, $6.30
13․ Լոնդոն, Մեծ Բրիտանիա, $6.40
12․ Դուբլին, Իռլանդիա, $6.50
11․ Կոպենհագեն, Դանիա, $6.50
10․ Օքլենդ, Նոր Զելանդիա, $6.50
9․ Մելբուրն, Ավստրալիա, $6.70
8․ Ցյուրիխ, Շվեյցարիա, $6.70
7․ Սթոքհոլմ, Շվեդիա, $6.90
6․ Փարիզ, Ֆրանսիա, $7.00
5․ Բոստոն, ԱՄՆ, $7.20
4․ Նյու Յորք, ԱՄՆ, $7.40
3․ Հոնկոնգ, $7.70
2․ Սինգապուր, $9.00
1․ Օսլո, Նորվեգիա, $9.90