7 միրգ, որոնք կօգնեն կանխարգելել քաղցկեղը (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

7 միրգ, որոնք կօգնեն կանխարգելել քաղցկեղը

Takproto.cc կայքը կազմել է այն մրգերի ցանկը, որոնք կարող են կանխարգելել քաղցկեղը:

Կարմիր խնձոր: Ըստ որոշ գիտնականների՝ կարմիր գույնի մրգերը նվազեցնում են քաղցկեղով հիվանդանալու հավանականությունը: Կարմիր խնձորը կերեք կեղևով:

Հետազոտությունները ցույց են տալիս, որ կանայք, ովքեր մանգո են ուտում, կրծքագեղձի քաղցկեղով հիվանդանալու ավելի փոքի ռիսկի են ենթարկվում: Սրանք նվազեցնում են օրգանիզմում բորբոքային պրոցեսները:

Ցիտրուսային մրգերը, ինչպիսիք են նարինջը, կիտրոնը, գրեյպֆրուտը, հարուստ են վիտամին C-ով, որն օգնում է կանխարգելել տարբեր օրգանների քաղցկեղի առաջացումը:

Կիվին ևս մեծ քանակով վիտամին C է պարունակում:

Ավոկադոն ևս մի շարք օգտակար նյութեր է պարունակում: Այն շատ ուժեղ հակաօքսիդանտ է: Այն նաև մեծ քանակով կալցիում է պարունակում:

Փշատը պարունակում է վիտամին B, C: Այն օգնում է ամրացնել դիմադրողականությունը, ամրացնել օրգանիզմը:

Ազնվամորին մեծ քանակով վիտամիններ, հանքանյութեր է պարունակում, ինչպես նաև՝ հակաօքսիդանտներ: Այն կարող է կանխարգելել քաղցկեղի մի քանի տեսակների առաջացումը: