Cosmo.ru-ն ներկայացրել է զգեստապահարանի 8 իրերը, որոնք կարող են վնասել առողջությանը։
Բարձրակունկ կոշիկներ

Բարձրակրունկները հաճախ վնասակար են առողջությանը։ Դրանք կարող են ոչ միայն ոտքերի խնդիրներ առաջացնել, այլև` ցավեր մեջքի հատվածում։ Եթե բարձրակրունկ կոշիկները կրելու արդյունքում անհարմարություն եք զգում, ապա նաև գլխացավ եք ունենում, հարկավոր է մտածել հարմարավետ կոշիկ գնելու մասին։
Տափակ կոշիկներ

Սա այնքան վտանգավոր չէ, որքան բարձրակրունկ կոշիկները, սակայն կարող է հոդացավերի հանգեցնել։ Գերադասելի է սրանք փոխարինել փոքր կամ միջին բարձրության կրունկ ունեցող կոշիկներով։
Ծանր պայուսակ

Ծանր պայուսակը, որը կրում եք ուսին, վնասում է մեջքին, հոգնածություն առաջացնում։ Եթե հարկավոր է ծանր իրեր տեղափոխել, ուսապարկ օգտագործեք։
Սքինի ջինս

Իհարկե, այս ջինսը հնարավորություն է տռալիս ընդգծել կազմվածքի գեղեցկությունը։ Բայց հարկավոր է հիշել, որ շատ նեղ ջինսը խանգարում է արյան շրջանառությանը և կարող է անոթների հիվանդության հանգեցնել։ Եթե այս ջինսը կրելու արդյունքում անհարմարություն եք զգում, սկսեք ավելի ազատ տաբատ կրել։
Սթրինգ

Սրանք մշտապես կրելը կարող է գրգռվածության, բակտերիաների տարածման և զարգացման պատճառ դառնալ։ Դրանք, իհարկե, կրել կարելի է, բայց ոչ ամեն օր։
Կիպ ներքնազգեստ

Սրանք ևս ժամանակ առ ժամանակ կաելի է կրել ըստ անհրաժեշտության։ Բայց ամեն օր կրելը շատ վտանգավոր է և կարող է ավելորդ խնդիրների հանգեցնել։
Կիպ զուգագուլպա

Եթե զգում եք, որ զուգագուլպան նեղում է, պարտադիր փոխեք այն։
Անորակ զարդեր

Սրանք կարող են մաշկի գրգռման և ցանի առաջացման պատճառ դառնալ։
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը





