Արժանապատիվ կնոջ 10 պատվիրանները
Advertisement 1000 x 90

Արժանապատիվ կնոջ 10 պատվիրանները

Երբեք մի վիճիր ապուշի հետ: Նա կիջեցնի քեզ իր մակարդակին, իսկ հետո կտրորի իր փորձառությամբ:

Երբեք ցեխ մի նետիր մարդկանց վրա, քանի որ այն կարող է տեղ չհասնել, իսկ ձեռքերդ կցեխոտվեն:

Երբեք մի կասկածեք ձեր հմայքի վրա: Մեկ է՝ կշեռքը խաբում է, մարդիկ նախանձում են, իսկ հայելին ընդհանրապես՝ ծուռ է:

Երբեք մի ասա՝ սխալվեցի, այլ՝ այ քեզ բան, ի՜նչ հետաքրքիր ստացվեց…

Երբեք արժանապատվությունդ վայր մի գցիր, իսկ եթե գցել ես, այնպես ներկայացրու, թե իբր այն քոնը չէր:

Միշտ հիշիր, բարձրանում են այն մարդու գլխին, ով ինքն է գլուխը իջեցրել:

Երբեք մի վիճիր տղամարդկանց հետ (կարդա շարադրանքի առաջին նախադասությունը):

Ասպետ ընտրելուց առաջ ինքդ արքայադուստր դարձիր, նա զամբիկների պակաս չունի:

Այն ինչ թշնամուց ես թաքցնում, մի շտապիր ընկերուհուդ պատմել: Ընկերությունը հավերժական չէ:

Եվ հիշիր, եթե սխալը կարելի է ուղղել, ուրեմն դեռ չես սխալվել: