25 կին և 145 երեխա ունեցող 61-ամյա կանադացի Ուինսթոն Բլեքմորին սպառնում է 5 տարվա ազատազրկում:

Ըստ The DailyMail-ի՝ նախկինում հոգևոր համայնքի առաջնորդ եղած Բլեքմորը, ով բազմակնության քարոզ է արել, մեղավոր է ճանաչվել բազմակնության համար:
Բլեքմորի դեմ դատական հայցը ներկայացրել է նրա նախկին կինը՝ Ջեյն Բլեքմորը:

Դատական նիստի ժամանակ Բլեքմորը փորձել է արդարանալ՝ ասելով, որ բազմաթիվ կանանց հետ ամուսնանալը ոչ թե իր կամքն էր, այլ՝ Աստծո թելադրանքը:





