Նկարներում պատկերված այս շքեղ սեդանը «Maybach» է, ավելի ստույգ՝ «Maybach Landaulet Study»։ Այն կիսակաբրիոլետ է՝ «լանդո» թափքով. վարորդի վրա գտնվող տանիքի մասը մնում է իր տեղում, իսկ ուղևորների համար նախատեսված տանիքը ծալվում է։ Մեքենան, ամենայն հավանականությամբ, կսկսեն հավաքել 2008 թվականից։ Նոր «Maybach»-ը կթողարկվի ընդամենը 20 օրինակով, որոնցից յուրաքանչյուրը կարժենա նվազագույնը 600 հազար դոլար։
Մեքենան հավաքվել է երկարեցված «Maybach»-ի հիմքի վրա։ Շքեղության այս մարմնավորումը զինված կլինի բիտուրբո V-աձև 12 մխոցային շարժիչով՝ 6 լիտր աշխատանքային ծավալով և 612 ձիաուժ հզորությամբ։ Տանիքը ծալվում է 16 վայրկյանում։ Մեքենան առաջին անգամ կներկայացվի Դուբայում, քանզի պոտենցիալ գնորդների մեծ մասն ապրում է Մերձավոր Արևելքի երկրներում։