Եթե քաղաքականության մեջ ոճի խորհրդանիշը Մելանյա Թրամփն է, ապա շոու բիզնեսում՝ Քիմ Քարդաշյանը: Նա քույրերի՝ Քորթնիի և Քլոեի հետ հանրությանն է ներկայացել:
Քարդաշյան քույրերը Լոս Անջելեսի Stanley ռեստորան են գնացել՝ ընթրիքի, իսկ ճանապարհին նրանց «բռնացրել» են պապարացիներն ու մի քանի կադր արել:
Քորթնին հանրությանը ներկայացրել է casual ոճով: Քիմի ավագ քույրը դստեր՝ Պենելոպայի հետ է եղել:
Իսկ Քիմը նախընտրել է ճերմակ կարճ շապիկ և սպորտային տաբատ, ինչպես նաև ամուսնու՝ Քանյե Ուեսթի շարքից կոշիկ:
Քլոեն ոտքերն է ցուցադրել, իսկ ձեռքին մի քանի հազար դոլար արժողությամբ Louis Vuitton-ից պայուսակ է եղել: