Հայտնի է Mini-ի առաջին էլեկտրամեքենայի թողարկման ժամկետը
Advertisement 1000 x 90

Հայտնի է Mini-ի առաջին էլեկտրամեքենայի թողարկման ժամկետը

Բրիտանական ավտոմոբիլային MINI ապրանքանիշը մտադիր է թողարկել իր առաջին էլեկտրամեքենան 2019 թվականին, հայտնում է Motor Authority-ն: Պարբերականը հայտնում է, որ ավտոմեքենան ստեղծվելու է Countryman մոդելի բազայի հիման վրա:

Հայտնի է, որ ավտոմեքենան հավաքվելու է Օքսֆորդի գործարանում, իսկ ուժային սարքավորումների մասերը ներկրվելու են Գերմանիայից:
Անհայտ են ապագա ավտոմեքենայի բնութագրիչները, ինչպես նաև դրա մոտավոր գինը:

Mini-ն բրիտանական ավտոմեքենա է, որը ստեղծվել է 1958թ.: Ներկայումս ավտոարտադրողը արտադրում է միայն հիբրիդային Cooper S E ALL4 Countryman մոդելը:

b4b.am