Տղամարդկանց մոտ սերմնահեղուկի կրճատումը սպառնում է մարդկության գոյությանը. med.news.am
Advertisement 1000 x 90

Տղամարդկանց մոտ սերմնահեղուկի կրճատումը սպառնում է մարդկության գոյությանը. med.news.am

Զարգացած երկրներում տղամարդկանց մոտ սերմնահեղուկի քանակությունը վերջին 40 տարվա ընթացքում կրկնակի կրճատվել է։ Եթե դրա դեմ ոչինչ չձեռնարկվի, մարդկությունը կվերանա, նախազգուշացրել են գիտնականները։

«Ապագան ինձ անհանգստացնում է»,- ասել է հետազոտության հեղինակներից Հագայ Լեվինը,- Հեռանկարում դա կարող է ընդհանուր վերարտադրողականության հետ կապված խնդիրներ առաջացնել ու հանգեցնել մարդկության կործանմանը»։

Երուսաղեմի Հրեական համալսարանից Լևինն ու նրա գործընկերներն իրենց Human Reproduction Update հրապարակման համար հիմք են ընդունել Եվրոպայում, Ավստրալիայում, Նոր Զելանդիայում ու Հյուսիսային Ամերիկայում անցկացված 200 հետազոտությունները։

Ասիայում, Աֆրիկայում ու Հարավային Ամերիկայում նման անկում չի նկատվում, գրում են գիտնականները, բայց հավելում, որ այնտեղ իրենք ստիպված են եղել բավարարվել շատ ավելի աղքատիկ տվյալներով։

Լևինը մտավախություն ունի, որ այդ մայրցամաքներում տղամարդիկ նույն ճակատագրին կարժանանան։ «Պետք է որևէ բան անել։ Օրինակ ավելի լավ կարգավորել քիմիկատների կիրառումը։ Ու մենք պարզապես պարտավոր ենք շարունակել պայքարը ավելորդ քաշի ու ծխելու դեմ»,- կոչ է անում գիտնականը։

Գիտնականները, որոնք այս հետազոտության հետ առնչություն չեն ունեցել, ընդհանոր առմամբ բարձր են գնահատում իրենց գործընկերների աշխատանքը, բայց ոմանք այդ եզրակացությունները հապշտապ են համարել։

«Նման հրապարակումներից ոչ մեկին առայսօր ես առանձնապես չեմ վստահել,- ասել է պրոֆեսոր Ալլան Փեյսին Շեֆլինդի համալսարանից:- Սակայն բժիշկ Լևինն ու նրա գործընկերները հաշվի են առել նախորդ հետազոտությունների թերությունների մեծ մասը»։

Նրա կարծիքով Լևինի՝ աշխատանքը իրենից ներկայացնում է կարևոր առաջընթաց, բայց դա ընդամենը հիմք պետք է ծառայի խնդրի հետագա ուսումնասիրության համար։

Առայսօր հասկանալի չէ, թե ինչու է սերմնահեղուկի որակը վատանում։ Հավանական պատճառներ են համարվում քիմիկատները, որոնք կան պարարտանյութերի ու պլաստիկի մեջ, ճարպակալումը, ծխելը, սթրեսը ու անշարժ կենսակերպը։

med.news.am