Ամուսնությունը քայքայում է երիտասարդների առողջությունը. հետազոտություն
Advertisement 1000 x 90

Ամուսնությունը քայքայում է երիտասարդների առողջությունը. հետազոտություն

Ամուսնությունը մարդկանց պակաս առողջ է դարձնում: Նման եզրահանգման են եկել Օհայոյի համալսարանի մասնագետները: Նման օրինաչափության աղբյուրները գիտնականները տեսնում են վերջին 50 տարիներին ամուսնության ինստիտուտի որակի փոփոխության մեջ:

Հետազոտության ընթացքում մասնագետները վերլուծել են 1955-1984 թվականների ընթացքում ծնված ամուսնացած մարդկանց առողջության մասին տվյալները: Արդյունքում նրանք հանգել են եզրակացության, որ երիտասարդ սերնդի ներկայացուցիչների պարագայում ընտանիք կազմելը հաճախ առողջության համար սպառնալիքի գործոնի է բախվում:

Գիտնականների խոսքով՝ տեսակետը, որ ամուսնանալը նպաստում է առողջության բարելավմանն ու կյանքի տևողության աճին, ի հայտ է եկել 1950-ական թվականներին: Նրանց ուսումնասիրությունը ցույց է տվել, որ ավագ սերնդի ամուսնացած ներկայացուցիչների առողջությունն իսկապես ավելի ամուր է՝ ի տարբերություն նրանց ամուրի հասակակիցների: Սակայն ավելի երիտասարդ զույգերի մոտ պատկերն այլ է:

«Ի տարբերություն հասակակիցների՝ ամուսնացած երիտասարդների առողջությունը շատ վատ վիճակում է»,- պարզել են մասնագետները:

Այս երևույթի խորը պատճառները մինչև վերջ հայտնի չեն: Փորձագետները ենթադրում են, որ մեր ժամանակներում ամուսնության ինստիտուտը փորձության է ենթարկվում՝ կարիերայի և վաստակելու ուղղությամբ երիտասարդների կենտրոնացման պատճառով:

Ընտանիքի և աշխատանքի միջև հավասարակշռություն պահպանելն ավելի ու ավելի դժվար է դառնում՝ ներքին կոնֆլիկտներ ու սթրես առաջացնելով: Այսօր կյանքը միանգամայն տարբեր է 50 տարի առաջվա կյանքից, ընդգծել են գիտնականները:

med.news.am