Հոլիվուդյան դերասան Ջորջ Քլունին մտադիր է դատի տալ ֆրանսիական Voici ամսագրին իր երեխաներին անօրինականորեն լուսանկարելու և նկարները հրապարակելու համար: Այս մասին հայտնում է «Ինտերֆաքս»-ը:
«Նախորդ շաբաթ ֆրանսիական Voici ամսագրի լուսանկարիչներն անցան մեր ցանկապատի վրայով, բարձրացան ծառի վրա և այնտեղից ապօրինի կերպով լուսանկարեցին մեր երեխաներին: Լուսանկարիչները, գործակալությունը և ամսագիրը դատարանում օրենքի ամբողջ խստությամբ կենթարկվեն պատասխանատվության»,- ասվում է հայտարարության մեջ: